Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00

Դրամի փոխարժեքն այս պահին իրականում լողացող է. տնտեսվարողները անորոշության մեջ են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը

-Պարոն Թավադյան, որոշ խոշոր հարկատուների վճարած հարկերը մի քանի անգամ գերազանցել են մինչհեղափոխական շրջանում արձանագրված ցուցանիշները։ Դրանք ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Գազպրոմը և այլն։ Ինչո՞վ եք սա պայմանավորում։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ ամենախոշոր արտադրողն է, և մեր արտահանման 28 տոկոսը պղնձի հանքաքարը և խտանյութն է, և հասկանալի է, թե ինչու են աճել խոշոր հարկատուների վճարած հարկերը։ Կառավարությունը տուրք էր սահմանել պղնձի հանքաքարի արտահանման վրա, իսկ վերջին շրջանում տուրքը հանվեց։

-Այս տարվա առաջին երեք ամիսներին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 327 միլիարդ դրամի հարկ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի է մոտ 26 տոկոսով։ Մասնագետները սրանք իներցիոն ցուցանիշներ են համարում, ոչ թե տնտեսական աճի արդյունք։ Ինչո՞վ եք Դուք պայմանավորում։

-Դա մի քանի պատճառ ունի։ Առաջին՝ տվյալ ցուցանիշները տարեցտարի աճում են, երկրորդ՝ տվյալ ցուցանիշի աճը պայմանավորված է ոչ թե առաջարկի աճով, այլ դրդված է պահանջարկի աճով։ Մեծացել է պահանջարկը, նաև մեծացել է շուկայում գտնվող արտարժույթի և փողի քանակությունը, աճել է գնաճը, և դա այս ցուցանիշների վրա որոշակի ազդեցություն է ունենում։ Երրորդ պատճառն այն է, որ 2020 և 2021թվականները կովիդյան տարիներ էին և այդ ցուցանիշները նաև ունեն վերականգնողական աճ, այսինքն՝ նախորդ տարիների համեմատությամբ է պայմանավորված որոշակի աճը։

-Հունիսի 27-ին Մոսկվային արժութային շուկայում կսկսվի հայկական դրամով առևտուր իրականացվել: Ինչպե՞ս եք դա գնահատում, որքանո՞վ սա առանձին տնտեսվարողների համար աշխատանքի դյուրացում է։ Ի՞նչ է շահում հայկական կողմն այս քաղաքականությունից։

-Նախ՝ այսպիսով դրամն ավելի ազատականացվում է։ Այս պահին տնտեսվարողներն անորոշության մեջ են փոխարժեքի տեսանկյունից, որովհետև Հայաստանի տնտեսվարողները սովոր են որոշակի չափով ֆիքսված փոխարժեքին, սակայն այս վերջին զարգացումները ցույց են տալիս, որ փոխարժեքը դե ֆակտո ՀՀ-ում զգալի լողացող է։ Այսինքն՝ տվյալ օրվա հետ կապված շուկան է որոշում փոխարժեքի գինը։

-Դրամի արժևորման մասին է խոսել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նա հարց է բարձրացնում, թե արդյոք դրամի 5-10 տոկոսով արժևորումի՞ց է կախված արտահանողների արդյունավետ լինել-չլինելը:

-Կենտրոնական բանկը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, սակայն հայկական դրամը վերջին տասը տարիների ընթացքում, մինչև 2015 թվականը եղել է մեկ դոլարը 400 դրամի շրջակայքում, 2015-ից հետո դոլարը 480 դրամի շրջակայքում է պահվել։ Ճիշտ է, դե յուրե, հայկական դրամը համարվում է ազատ լողացող փոխարժեք, սակայն նրա տարեկան տատանումները ավելին չեն եղել այս տարիների ընթացքում: Ըստ էության, դա, ֆիքսված փոխարժեք էր: Այս պահին ԿԲ-ն որոշակիորեն սահմանափակված է իր գործիքների կիրառման մեջ, որն իրեն թույլ կտան հստակորեն բերել փոխարժեքը շուկայի համար սպասելի սահմանների: Շուկան ստիպված է սովորել նոր դրությանը, որտեղ փոխարժեքը իրականում դե ֆակտո լողացող է: Այսինքն շուկան է որոշելու տվյալ օրվա փոխարժեքը: Կարող եմ ասել, թե ինչու են ԿԲ-ի գործիքներն այս պահին սահմանափակված: Հիմնական դրդապատճառը համաշխարհային գնաճային է, և ներմուծվող գնաճը սահմանափակելու համար ԿԲ-ն ստիպված է եղել իր տոկոսադրույքները բարձրացնել: Այդ տոկոսադրույքներով ԿԲ-ն նաև կարողանում է որոշակի ազդեցություն ունենալ փոխարժեքի շուկայի վրա: Այս պահին դա չի կարողանում անել: Երկրորդ գործիքը դրամական ինտերվենցիաներն են, ԿԲ-ն կարող է դոլարի մի մասը գնել շուկայից և դրամ ներարկել, սակայն դրա հետևանքով դրամի քանակությունն է ավելանալու և դա տնտեսության համար հավելյալ գնաճային ազդեցություն կարող է ունենալ: Իհարկե, այդ սթրեսը կարելի է չեղարկել պարտատոմսերի թողարկմամբ, այսինքն դրամը ներարկվում է շուկա, դոլարը վերցվում է, և համապատասխանաբար այդ դրամը հետ է վերցվում երկարաժամկետ պարտատոմսերով: Այդ պարագայում երկարաժամկետ պարտատոմսերի դիմաց տոկոս պետք է վճարել: Դա կարող էր նվազեցնել փոխարժեքը և մոտեցնել հին սահմանաչափերին:

Դրամի արժևորումն ի՞նչ ազդեցություն է թողնում տնտեսվարողների վրա:

Երբ մենք խոսում ենք տնտեսվարողների մասին, պետք է առանձնացնենք նրանց: Մենք ունենք տնտեսվարողներ, որոնք արտահանում են ԵԱՏՄ երկրներ, ունենք տնտեսվարողներ, որ արտահանում են պատրաստի արտադրանք, և տնտեսվարողներ, որոնք արտահանում են հումք: ԵԱՏՄ արտահանող տնտեսվարողներն արտահանում են ռուբլով: Շղթան այսպիսին է, մենք ավելի շատ արտահանում ենք ՌԴ և ԵԱՏՄ երկրներ, բայց դա անում էինք դոլարով, ինչը որոշակի ապահովագրություն էր: Այս պահին, քանի որ որոշակի քայլեր են արվում, որպեսզի դրամը մտնի ռուսական բորսա և օրինակ, այս պահին գազը ռուբլով ենք գնում, այս քայլերը բերելու են նրան, որ դոլարը որպես միջանկյալ օղակ դուրս կգա: Քանի որ ռուբլին տարվա սկզբին և հիմա փոփոխություն շատ չի կրել, ապա դեպի Ռուսաստան արտահանողների վրա ազդեցությունը այնքան էլ մեծ չէ, քանզի իրենք իրենց ապրանքը վաճառում են ռուբլով: Այլ հարց է, երբ խոսքը հումք արտահանողների, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է, որի արտահանման 28 տոկոսը պղնձի հանքաքարն է: Քանի որ պղնձի համաշխարհային գինը սահմանվում է դոլարով, այն տարվա սկզբի համեմատ Կոմբինատը մոտ 15 տոկոսով եկամուտը կորցրել է: Մեր շուկան սովոր է դոլարով գործարքներ անել, դոլարով խնայողությունները պահել, քանի որ դոլարը միշտ կայուն է եղել: Բայց քանի որ այժմ դոլարը զգալի լողացող է, դա որոշակի փոփոխություններ է բերելու շուկայում: Դա կարելի է ասել փոթորիկ է համաշխարհային շուկայում: Որոշվել է իրականում լողացող փոխարժեք թողնել, որ տնտեսվարողներն ինքնուրույն ադապտացվեն դրան: Իհարկե, այդ փոփոխությունները ազդեցիկ են:

ԿԲ-ի ղեկավարն ասում է, որ Հայաստանից անհվանական մեծ արտահանման աճ կա, ինչն էլ բերել է արժույթի արժևորմանը:

2022-ի առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 26,4 տոկոս արտահանման աճ է գրանցվել, որն իրականում լուրջ ցուցանիշ է: Այստեղ որոշակի պարադոքս կա: Հիմա ամբողջ աշխարհում դոլարի պահանջարկը մեծ է և դոլարը քչություն է անում: Քանի որ ԱՄՆ պետական ռեզերվը վերջին երկու տարում դոլարի քանակությունը երկու անգամ մեծացրել էր, իսկ այժմ իրականացվում է հակառակ գործընթացը, դոլարի պահանջարկը մեծացել է, բայց դոլար չկա: Իսկ Հայաստանի պարագայում հակառակն է: Այստեղ դոլարի քանակությունը մեծացել է: Դա պայմանավորված է և արտահանման մեծացմամբ, և ՌԴ-ից եկող տուրիստների ավելացմամբ, որոնց մի մասը երկարաժամկետ բնակություն է հաստատել և իրենց եկամուտները դոլարով են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում