Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ֆրունզե Դովլաթյանի անձնական փաստաթղթերն ու նամակները ժամանակավորապես կցուցադրվեն Գրականության և արվեստի թանգարանում

Կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան 95-ամյակի առիթով Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում հունիսի 25-ին միաժամանակ տեղի ունեցավ մի քանի միջոցառում:

Կինոռեժիսորի հոբելյանը նշանավորվեց «Ֆրունզե Դովլաթյան-95» ժամանակավոր ցուցադրության բացմամբ։ Ցուցադրությունը ներառում է Դովլաթյանի անձնական փաստաթղթերը, նամակները, լուսանկարները, սցենարները, որոնք վավերագրում են Ֆրունզե Դովլաթյան ռեժիսորի եւ արվեստագետի անցած ուղին։

Այնուհետև միջոցառմանը մասնակցող հյուրերը տեղափոխվեցին թանգարանի դահլիճ՝ մասնակցելու կինոռեժիսորին նվիրված հուշ-ցերեկույթին:

Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանի խոսքով՝ Ֆրունզե Դովլաթյանը տվել է նորագույն կինոյիի մոդելը: Նրա ֆիլմերի գլխավոր հենքը սերն է: Խոսելով Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերի դաստիարակչական առաքելության ու մնայուն արժեքի մասին՝ Սարգսյանն օրինակ բերեց «Սարոյան եղբայրները»:

«Վազգեն Սարգսյանի կերպարը մեր մեջ ձեւավորվեց «Սարոյան եղբայրներ»-ի Խորենի կերպարից: Ֆրունզե Դովլաթյանը կարծես տեսել էր մեր ապագա հերոսին: Ինչ ստեղծագործում էր, մեջը դնում էր վերլուծելու, քննարկելու, քննադատելու սկզբունք: Նրա «Երկունք» ֆիլմը գալիս է փաստելու, որ նա ուզում էր տեսնել մեր պետականությունը: Դովլաթյանն ասում էր՝ եկե՛ք պետական մտածողություն ունենանք, երկիր կառուցենք՝ ավազի վրա: Այսօր էլ մեզ հետ թեւածում է նրա ֆիլմերի ֆիլմադարանը: Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը նրա ֆիլմերը նայելիս մտածելու բան է ունենում: Երբ կնայեք «Բարև, ես եմ» ֆիլմը, անպայման հիշեք մեծագույն սիրո մասին»,- խորհուրդ տվեց Սարգսյանը:

Կինոգետ Անետա Երզնկյանը շեշտեց՝ Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերը բոլոր ժամանակների համար են։

«Բացառիկ մարդկային արժեքների կրող էր Ֆրունզե Դովլաթյանը: Նա կարողացավ իր մեջ կրած արժեհամակարգը փոխանցել նաեւ շրջապատին, իր սերնդին: Նա եկավ հայկական կինո՝ Մոսկվայից: Կարող էր մնալ այնտեղ եւ լինել շատ ավելի հայտնի կինոռեժիսոր, բայց որոշեց գալ Հայաստան, որովհետեւ նա հայ էր՝ իր արմատներով: 9 ֆիլմ է նկարահանել, 11 դերակատարում է ունեցել: Նրա ամեն մի ֆիլմը մի մեծ երեւույթ էր: Կային ֆիլմեր որոնք այն ժամանակ չգնահատվեցին այնպե, ինչպես պետք էր. օրինակ՝ «Բարեւ ես եմ» ֆիլմը»,-նկատեց կինոգետը:

Անդրադառանլով կինոռեժիսորի ֆիլմերին եւ ստեղժագործական ճանապարհին՝ կինոգետ Սիրանույշ Գալստայնն ասաց՝ Դովլաթյանը շատ ընդգրկուն արվեստագետ է եղել, նրա ֆիլմերը դիտելիս երեւում է, թե ինչպես են կամրջվում անցյալն ու ներկան:

«Կրկին դիտելով Դովլաթյանի ֆիլմերը, մենք այսօրվա ներկայով կամրջվում ենք այն ներկային, որը անցյալ է դարձել եւ դրանից առաջ եղած անցյալին, որը մեր գոյության առանցքն է՝ իր դրամատուգիական հաջորդականությամբ: Նրա ֆիլմերը կենսապատում ֆիլմեր են, դրանք ժանրի կանոնների մեջ չեն տեղավորվում, առհասարակ՝ իր հայացքը չէր տեղավորվում ո՛չ ժամանակի, ո՛չ տարածության մեջ: Նրա ֆիլմերը մեզ համար ինքնաճանաչման մոթոդ են»,-նշեց կինոգետը:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը շեշտեց՝ Դովլաթյանը, բացի կինոգործչից, նաեւ հայտնագործող էր: Կինեմտոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի բնորոշմամբ էլ՝ եթե մարդ ես, արվեստագետ ես, գրագետ ես, պիտի շնորհակալ լինես Ֆրունզե Դովլաթյանին: Ըստ Խաչատրյանի՝ նա ոչ միայն հանճարեղ, տաղանդավոր, հրաշալի կինոռեժիսոր, արվեստագետ էր, այլեւ հայրաբար էր մոտենում բոլոր երիտասարդներին, որոնց ճակատագիրը հայկական կինոյում դժվար է եղել:

«Քչերն էին, որոնք կինոյում՝ գալով «իշխանության», կարողանում էին մինչեւ վերջ օգնել այն երիտասարդներին, որոնք ապագա ունեին: Այդ մարդկանցից մեկը Դովլաթյանն էր: Եթե չլիներ նրա հավատն ու վերաբերմունքը, ես մեծ կինո չէի մտնի երբեք»,-ասաց Խաչատրյանը:

Ցերեկույթի ժամանակ ելույթներից բացի հնչեցին նաեւ երաժշտական կատարումներ: Հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մենակատարներ Սյուզաննա Մելքոնյանը եւ Արմեն Բադալյանը (կոնցերտմայստեր՝ Ելենա Վարդազարյան)։

Ցերեկույթի վերջում ցուցադրվեց ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի «Զրույց Ֆրունզե Դովլաթյանի հետ» վավերագրական ֆիլմը։

Ֆրունզե Դովլաթյանի 95-ամյա հոբելյանը լրացավ մայիսի 26-ին: Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի կինոարվեստի բաժնում պահվում են անվանի ռեժիսորի, սցենարիստի, դերասանի հարուստ արխիվային նյութերը՝ անձնական փաստաթաղթեր, լուսանկարներ, նամակներ, սցենարներ, որոնք վավերագրում են Ֆրունզե Դովլաթյան ռեժիսորի, կինոարվեստում ուրույն տեղ գրաված արվեստագետի անցած ուղին:

Դովլթայանը նկարահանել է մի շարք կինոնկարներ` «Առավոտյան գնացքներ» (1963թ.), «Բարև, ես եմ» (1965թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1973թ.), «Երկունք» (1977թ.), «Ապրեցեք երկար» (1979թ.), «Մխիթարյանները» (1982թ.), «Մենավոր ընկուզենի» (1986թ.), «Կարոտ» (1989թ.), «Լաբիրինթոս» (1995թ.) և այլն: Կինոռեժիսորի «Բարև, ես եմ» (1965թ.) կինոնկարով նշանավորվել է հայ կինոյի նոր փուլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում