Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Մենք ՌԴ-ի գաղութ չենք․ հանրությունը ինքը պետք է որոշի` ուզում է վճարել այդ դպրոցների համար, թե ոչ. Բլեյան

ՀՀ-ում ռուսական դպրոցների պահանջվածությունը տասնյակ անգամներով զիջում է ՌԴ-ում հայկական դպրոցների պահանջվածությանը։ ՀՀ-ին թշնամական Թուրքիայում 100,000 հայության համար գործում են բազմաթիվ հայկական դպրոցներ, իսկ դաշնակից ՌԴ-ում 2 մլն-ից ավել հայության համար չի գործում գեթ մեկ հայկական դպրոց։ Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ, որի նշմամբ՝ չպետք է հիմնվել օտարերկրյա պաշտոնյաների հայտարարությունների վրա։ Հայկական դպրոցներ գործում են Ստամբուլում, որի հետ իր սերտ համագործակցությունն ունի «Բլեյան» դպրոց, այնտեղի սաներին ջերմորեն ընդունել են «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»։ Պարոն Բլեյանի խոսքով՝ յուրաքանչյուր աշակերտ ունի ընտրություն ութ լեզուներից ընտրել այն լեզուն, որը կցանկանա սովորել և այդ թվի մեջ մտնում է նաև թուրքերենի ուսուցումը։

Բլեյանը կարծում է, որ ռուսաց լեզվով ուսսուցման հարց մեր օրակարգում չկա։ Ըստ ՀՀ լեզվի մասին օրենքում կատարված փոփոխության՝ օտար լեզվի ուսուցմամբ հինգ դպրոց կարող է լինել, սակայն ներկայումս Հայաստանում կա հինգից ավելի նման դպրոց, որը լեզվի մասին օրենքի խախտում է։ Ռուսները նույնիսկ ազգային փոքրամասնություն չեն Հայաստանում, եթե անգամ նրանց համարենք փոքրամասնություն, ապա թվով կլինեն վերջիններից։

Ինտերնետում էլ ռուսերենն ունի դիրքը, հիմնականում մուլտերը և այլ ինտերնետային ծառայություններ ռուսերեն են։ Հայ երեխաներն արդեն դարձել են ռուսերենի գործածողները ու բավականին հեշտ էլ յուրացնում են լեզուն։ Այսինքն՝ ռուսերենի յուրացումը էապես լավացել է, որի հետ բացարձակ կապ չունի դասավանդումը․ դա եղել է ինտերնետի շնորհիվ։

Քննությունների և սովորելու համար էլ են ընտրում ռուսերենը, սակայն նախապատվություն տալիս են անգլերենին, հանրային պահաջն ու հետաքրքրությունը  մեծացել է օտար լեզուների հանդեպ, բայց ոչ ռուսերենի, ռուսերենը մնում է նույն վիճակով։ Ինչի հիման վրա պետք է ՀՀ կառավարությունը նման հայտարարություն անի։ Մենք հիմա ունենք բազում խնդիրներ հայերենի հետ կապված։ Անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությումբ, արևմտահայերենը ևս կարիք ունի պաշտպանության, բայց բուն աշխատանքներ չեն տարվում։ Լեզուն է մեր ինքնիշխանության կայունությունը։ Պետք  է  արևելահայերենի և արմտահայերենի անջրպետը ջնջել, սակայն հակառակն ենք անում, արհեստական ռուսերենը բերում։ Պարոն Բլեյանի խոսքով՝ մենք Ռուսաստանի գաղութ չենք,  պետք է անգամ գրաբարի գործածությունը լինի ծեսերի և արարողությունների ժամանակ, պետք է նաև պահպանել բարբառները և մտածենք ամբողջական մայրենիի մասին։

Ստեղծել ենք քննական հայերեն, արհեստական, սարքած, որն աշխատում է ազգի և հայ երեխայի դեմ, մեր իշխանությունները պետք է բարձրաձայնեն այս մասին։ Օտար լեզուների ուսուցման արդյունավետությունը, այո՛, պետք է բարձրացնել, բայց այնպես, որ քիչ ժամանակում մեծ արդյունքի հասնենք։ Պետք է ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնել, վերապատրաստումների ու գործուղումների տանել։

Ռուսերենը Հայաստանում ոչ իրավական  արտոնյալ վիճակում է։ Ռուսաց լեզվով պետական դպրոցներ կան, որոնք սնվում են ՀՀ բյուջեից այնպես, ինչպես մեր սովորական ՀՀ դպրոցները։ Ռուսաց լեզվով ուսուցանվող դպրոցները, ըստ պարոն Բլեյանի՝ պետք է բերել իրավական դաշտ ու հանրությունը ինքը պետք է որոշի ուզում է վճարել այդ դպրոցների համար, թե ոչ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում