
Պաղեստինցի դեռահասը Հորդանան գետի արևմտյան ափին սպանվել է իսրայելցի զինվորների կողմից այն բանից հետո, երբ վերջիններս կրակ են բացել մի խումբ պաղեստինցիների վրա, որոնք քարեր են նետել անցնող մեքենաների վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակին։
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մահացածը 16 տարեկան է և նրա սպանությունը «մահապատիժ» է անվանել։