Tuesday, 16 04 2024
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան

Ժառանգել ենք այնպիսի հարստություն, որը մեր տարածաշրջանի հայկական կենսագրության պատմական փաստն է. Կապանի այցեքարտ Վահանավանքը 1111 տարեկան է

Կապանում հունիսի 25-ին մեծ շուքով տոնվեց միջնադարյան վանական համալիրի՝ Վահանավանքի 1111 ամյակը։ Օրը նշանավորվեց ուխտագնացությամբ։

Ինչպես հայտնում են Կապանի համայնքապետարանից, համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի գլխավորությամբ հոգեւոր այրերը, հավատավոր ժողովուրդը Կապանից ավելի քան 8 կմ քայլելով՝ հասել են 10-րդ դարի կառույց։ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը մատուցել է տոնական Սուրբ պատարագ, կատարվել է Անդաստանի կարգ։

Տոնական օրը Վահանավանքը բազմամարդ էր։ Վանական համալիրի հազարամյա պատմությանը ծանոթանալու, հոգեւոր այս կարեւոր իրադարձության մասնակիցը լինելու համար հանրապետության տարբեր վայրերից քաղաքացիներ էին ժամանել Կապան։ Միջոցառման հանդիսավոր մասն անցկացվել է հենց վանքի կամարների ներքո: Ներկաներն իրենց ելույթներում շնորհավորեցին Վահանավանքի 1111- ամյակը, բացահայտեցին նրա պատմական կարեւոր արժեքը։

Գեւորգ Փարսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Վահանավանքը թե համայնքային, եւ թե Սյունյաց աշխարհի կյանքում կարեւոր դերակատարություն ունի:

«Ժառանգել ենք այնպիսի հարստություն, որը մեր տարածաշրջանի հայկական կենսագրության պատմական փաստն է։ Թշնամին ակնհայտորեն խեղաթյուրելով պատմական փաստերը՝ չի դադարում կասկածի տակ դնել նաեւ Սյունիքի հայկական լինելը։ Մեկ անգամ չէ, որ մեր հարեւանները հոխորտացել են այս թեմայով՝ մասնավորապես օգտագործելով «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրույթը։ Այնինչ, Վահանավանքի վանական համալիրն այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռեւս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ գոյություն չեն ունեցել»,- ընդգծել է Փարսյանը։

Կապանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Ռոլանդ Ղոնյանը նկատել է, որ ինքը Վահանավանքի վերականգնման աշխատանքներին լավատեղյակ է։

«Ցանկանում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին այդ Սուրբ գործին։ 1960-ական թվականերին այստեղ սկսեցին իրականացվել պեղումներ. հնագիտական արշավախմբի ղեկավարը պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանն էր, ով իր ամբողջ գործունեությունը նվիրեց Վահանավանքին։ Այդ ժամանակ հողազանգվածի մեջ թաղված վանական համալիրի կամարներին էին միայն հուշում, որ այստեղ պատմական հուշարձան կա»,-ասաց նա։

Պատմաբան Գրիշա Սմբատյանը, ով ժամանակին մասնակցել է Վահանավանքում կատարված պեղումներին, նկատել է՝ պեղումները մեծացրին Վահանավանքի խորհուրդը, ցրվեց կասկածը, խորացավ վստահությունը պատմիչների վկայությունների հանդեպ: Հատկապես՝ Ստեփանոս Օրբելյանի, ով գրել է, որ «Վանքի բակում թաղված են Աղվանքի եւ Բաղքի շատ թագավորներ եւ թագուհիներ»:

«Հիմա արդեն մենք տեսնում ենք գավիթում, սյունասրահում եւ բակում ամփոփված հայոց հողի վրա մեր թագավորներին, թագուհիներին, իշխանազունիներին, Սյունիքի հզորագույն նախարարական տան ժառանգներին»,-ասել է Սմբատյանը:

Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանն էլ ընդգծեց, որ այսօր հուշարձանի վերակերտման սոսկ տարեդարձ չէ, այսօրինակ միջոցառումները մեր օրերի մեջ վերաիմաստավորվում են ամենաանսպասելի տեսանկյուներով։

«Այն ինքնության, նորոգության խորհրդանիշ է։ Մեր հանրային կյանքը խարխլված է, ցավոք սրտի, եւ ինքնութենական հարցերը ամենասուր ձեւով են կանգնում մեր առջեւ: Վահանավանքի 1111-ամյակը նորից ազգ հավաքելու, հանրություն հավաքելու մի առիթ է

Միջոցառումն ավարտվել է մատաղի հյուրասիրությամբ: Տոնական օրը իրենց կատարումներով գեղեցկացրել են «Գեղարդ» երգչախումբը, ազգային երգ ու պարով հանդես են եկել Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը։

Վահանավանքը միջնադարյան վանական համալիր է։ Հիմնադրվել է Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահանի կողմից, որից էլ ստացել է իր անունը։ Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին, ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։

Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը։ 10-րդ դարի կառույցի տարածքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև՝ Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում