Saturday, 20 08 2022
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը ինքնասպան է եղել
Ջրցան մեքենաներն աշխատում ու լվանում են քաղաքը կեսգիշերից մինչև լուսադեմ
Զինված անձը վնասազերծված է
Կոտայքի մարզում էլեկտրագնացքը հարվածել է 63-ամյա տղամարդուն
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձի մոտ երկու նռնակ ու ատրճանակ է եղել
Խոշոր հրդեհ Թուրքիայում
Զինված քաղաքացին սպառնում է պայթեցնել Մասիսի քաղաքապետարանի շենքը. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ. ԱԻՆ
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ
Օգոստոս 19-ին Հայաստանում ծնունդների թիվը 143
Արմավիրի մարզի Վանանդ գյուղում 500 հակ անասնակերով բեռնատար է այրվել
Աղետ. շուտով ՀՀ-ում կլինեն բարձրագույն կրթությամբ շատ քիչ տղաներ
Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան
Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը. Տոյվո Կլաար
Հայ-վրացական տանդեմ. Թբիլիսին տնայինը լավ է կատարում, նույնը մաղթում եմ մեզ
Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ, էպիկենտրոնային գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար. ԱԻ նախարար
Երազախաբությամբ չպետք է տառապել. նոյեմբերի 9-ով որոշված էր
Տավուշի մարզի Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13 ժամ ջուր չի լինի
21:20
Էրդողանը Զելենսկիին առաջարկել է կազմակերպել հանդիպում Պուտինի հետ
Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը. Արցախի ՄԻՊ
Հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական արարողությունը
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը
«Արմավիրում հայտնված ադրբեջանցիները» Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ
20:30
Թուրքիան կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը
Մեթոդագործնական պարապմունք՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում
«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ուկրաինայի ԱԳ նախարարը Գերմանիային համեմատել է թմրամոլի հետ
19:40
Մակրոնը տևական դադարից հետո առաջին անգամ զանգել է Պուտինին

ՌԴ-ից ներմուծված սերմերը հարմարվել են հայաստանյան պայմաններին. Գյումրիի սելեկցիոն կայանում տեղի ունեցավ «Դաշտային Օր- 2022» միջոցառումը

Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ -ում հունիսի 25-ին տեղի ունեցավ «Դաշտային օր – 2022» միջոցառումը: Գիտաարտադրական ընկերության փորձամարգերում կողք-կողքի հացահատիկային մշակաբույսերի հայկական ու ռուսական սորտերն էին:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր ՌԴ «Պ․Պ․ Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոն» ինստիտուտից, ՌԴ «ՖԱՏ-ԱԳՐՈ» ՍՊԸ-ից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության (FAO) կազմակերպությունից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամից, « Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ից և այլն:

«Միջոցառումը միտված է նոր, չորադիմացկուն երաշտակայուն սերմերի ստեղծամանն ու Հայաստանում պարենային ապահովության ներդրմանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը:

«Գյումրիի սելեկցիոն կայան»-ը դեռ անցած տարի էր համատեղ գիտական աշխատանքով զբաղվելու պայմանագիր կնքել «Պ․Պ․ Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոն» ինստիտուտի հետ՝ համատեղ գիտական աշխատանքով զբաղվելու:

ՌԴ-ից ներմուծված հացահատիկի ավելի քան քսան սորտ է փորձամարգերում ներկայացված՝ հիմնականում ցրտադիմացկուն ու երաշտադիմացկուն:

«Համաձայն անցած տարի կնքված համագործակցության հուշագրի՝ Գյումրու սելեկցիոն կայանին փորձարկման է տրամադրվել փափուկ հացահատիկի 20 սորտ: Պետք է ասեմ, որ դրանք լավ են հարմարվել հայաստանյան պայմաններին և դրանցից շատերը կարող են տարածում գտնել Հայաստանում: Առաջիկայում նոր սորտեր ևս փորձարկման կուղարկվեն Հայաստան»,-նշում է ՌԴ Պ.Պ. Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոնի բիոտեխնոլոգիայի բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռոմիկ Դավոյանը:

Սելեկցիոն կայանը պայմանագիր ունի նաև ՌԴ «ՖԱՏ-ԱԳՐՈ» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակում ներդրվել է կարտոֆիլի համակարգված սերմարտադրություն, որի հետ զուգահեռ սկսվել են իրականացվել սորտափորձարկումներ: Ընկերությունում նախորդ տարի սորտափորձարկման է ենթարկվել 18 նոր սորտ ևս, 12-ը փորձարկվում է այս տարի: Կարտոֆիլի սերմարտադրությունն ընկերությունում դինամիկ զարգանում է:: Այդ սորտերից 6-ն արդեն ներկայացվել է պետական գրանցման

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև կլոր-սեղան քննարկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում