Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Մարդուն տվել են ժողովրդական արտիստի կոչում, սակայն ժողովուրդը նրան չի ճանաչում․ մտավորականները դեմ չեն կոչումների վերացմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է վերանայել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները դրույթը  և մշակույթի ու արվեստի բնագավառի համար, որպես վաստակի գնահատման չափանիշ, պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները: «Առաջին լրատվական»-ն այս  մասին խոսել է մի շարք ՀՀ վաստակավոր արտիստների հետ՝ հասկանալու, թե ինչ են կարծում ոլորտի մասնագետներն այս մասին: Սաթիկ Հախնազարյան նշմամբ՝ մեր երկրում շատ ավելի կարևոր և լուրջ խնդիրներ կան լուծելու, քան կոչումների հարցն է: Ըստ նրա՝ այդ կերպ պետությունը վարձահատույց է լինում արվեստագետներին, որոնք ծառայել են ՀՀ-ին: Զինվորականները, որոնք ևս ծատռայում են ՀՀ-ին՝ մատուցած ծառայությունների համար արժանանում են մեդալիների, կոչումների, պարգևատրումների. մի՞թե դա սխալ է: Դերասանուհու խոսքով՝ այն արվեստագետները, որոնք լուրջ ներդրում են ունենում երկրի ու երկրի մշակույթի կայացման գործում ու դրա համար պետությունն ինչ-որ ձևով գնահատում է նրանց՝ դա քննարկելը անբարոյականություն է. մեր երկրի առջև շատ ավելի լուրջ խնդիրներ են ծառացել: Ուրիշ  հարց է այդ կոչումանն արժանի կամ անարժան լինելը. դրա համար կան պատկան մարմիններ, որոնք պետք է հասկանան ում տան այդ կոչումը, ում՝ ոչ: Ծիծաղելի է, որ ասում են աշխարհում նման բան չկա: Կան շատ բաներ, որոնք աշխարհում չկան, բայց կան Հայաստանում և միայն լավ կլիներ, որ այդ որոշ բաները լինեն նաև աշխարհում: Արվեստագետի աշխատանքի գնահատանքը արվում է նաև այդ ձևով: Տիկին Հախնազարյանն ընդգծում է, որ եթե այս փոփոխությունը կփրկի մեր երկրին շատ խնդիրներից, ապա խնդիրչի տեսնում կոչումների հետվերադարձի ու վերացման մեջ, սակայն եթե դա արվում է միայն արվելու համար, ապա դա անհարկի քննարկումների առարկա է դառնում:

Հարցի շուրջ Հովակ Գալոյանն էլ չգիտի, թե որն է իրականում ավելի ճիշտ՝ մնա՞լը, թե՞ ոչ: Ասում է՝ երբ մարդն աշխատում է արվեստի ոլորտում ու իր գործով արժանի է այդ կոչմանը, ապա դա նրան կարող է շնորհել ժողովուրդը: Եթե ոչինչ չպետք է փոխվի, ապա թող չլինեն նման կոչումները: Ցավոք, հաճախ կոչում կամ շքանշան են տալիս այն մարդկանց, որոնք դրան բացարձակ արժանի չեն: Բրեժնևն էլ ուներ 55 շքանշան ու 5 անգամ արժանացել էր երկրի հերոսի կոչման, բայց իրականում դա այդպես չէր: Այս կոչմանը լուրջ վերաբերվելով է հնարավոր պահել այն:

Նշենք, որ դերասան Հրաչյա Հարութունյանը հրաժարվեց որևէ մեկնաբանում տալուց՝ ասելով, որ ոչինչ չունի ասելու այս մասին: Իսկ դերասան Դավիթ Հակոբյանն ասաց, որ կոչումների վերաբերյալ այս աժիոտաժն իրեն բացարձակ չի հետաքրքրում, համարում է, որ դա իր քննարկելու թեման չէ:

Էվելինա Շահիրյանի դիտարկմամբ էլ՝ կոչումը գնահատական է դերասանի համար: Չի կարծում, որ այս գործընթացները ճիշտ են, կարելի էր պարզապես որոշակի շտկումներ անել: Կոչումներ տալիս էին մեծ քանակությամբ, իսկ այս հարցում քանակը կարևոր չէ, կարևորը որակն է: Սխալը՝ սխալ մարդկանց նման կոչումներ տալն էր: Ըստ դերասանուհու՝ իրական դերասանն ու ընդհանրապես արվեստի մարդն իրեն պետք է շոյված զգա, որ իր աշխատանքը գնահատվում է: Ասում է, որ պետք է համապատասխան միջոցներով որոշեին՝ արժանի՞ է այս մարդն այդ կոչմանը, թե՞ ոչ, ոչ թե շատերին կոչումներ տային, որոնց նույնիսկ չեն ճանաչում: Մարդուն տվել են ժողովրդական արտիստի կոչում, սակայն ժողովուրդը նրան չի ճանաչում: Ժողովուրդը պետք է ճանաչի ու գնահատի այդ մարդու գործը, որի համար արժանանացել է նման կոչման: Ցավոք, շատ մարդիկ էլ կան, որոնք արժանի են այդ կոչմանը, սակայն չեն արժանացել: Այս հարցը պետք է վերանայել, ոչ թե ուղղակի հանել. դա սխալ է:

Նարինե Գրիգորյանն էլ համաձայն է, որ կոչումները դուրս գան: Սուտ արժեհամակարգ է ստեղծվել, որին բոլորը սպասում են, որը ոչինչ չի տալիս ու ոչինչ էլ չի վերցնում: Կարծում է՝ առանց այդ կոչման դերասանն ավելի ճիշտ ձգտում կունենա. մասնագիտության մեջ շատ ավելի կարևոր բաներ կան, որոնց պետք է հասնել: Արտիստի նշմամբ՝ ուրախ կլինի, որ կոչումներ ընդհանարապես չլինեն:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում