Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ունենք բազմաթիվ հայասեր կոնգրեսականներ ու սենատորներ․ փորձելու ենք կանխել զենք տրամադրելու արտոնությունն Ադրբեջանին

Չնայած Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է ԱՄՆ-ի 907-րդ լրացման սահմանափակումներից՝ ճանապարհ բացելով Ալիևի կոռումպացված, հակահայկական ռեժիմին աջակցության համար, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Նախագահ Բայդենի որոշումը կրկին քաջալերում է նախագահ Ալիևին շարունակել հայ ռազմագերիների իր անօրինական բանտարկությունը, Արցախի դեմ մահաբեր հարձակումները և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը», – ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «ANCA-ն կշարունակի աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առաջնորդների հետ, որ զրոյացնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին և սահմանափակի 907-րդ լրացումից նախագահի հրաժարվելու լիազորությունները»:

2020 թվականի հոկտեմբերի 14-ին այն ժամանակ թեկնածու Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է «ամբողջությամբ իրականացնի և չհրաժարվի Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացման պահանջներից»:

ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը դեռ մեկ ամիս առաջ իր հոդվածում հիշատակել է, որ  անցած տարի էլ նախագահ Բայդենը հավանություն է տվել, որպեսզի Ադրբեջան ուղարկվի զենք ու անվտանգային այլ միջոցներ՝  հակառակ քարոզարշավի ժամանակ տված իր խոստումներին․ «Ես մեծապես հուսահատված եմ Բայդենի նախագահությունից, որովհետև սպասելիքներն այլ էին, որովհետև Բայդենն իր ամբողջ քաղաքական կյանքում հայամետ է եղել։ Թուրքիան խնդրել էր, որ ԱՄՆ-ն Ֆ16 օդանավեր վաճառի իրեն, բայց ամերիկյան կառավարությունը մերժում էր վաճառել։ Հիմա Բայդենի Սպիտակ տունը Կոնգրեսից խնդրել է, որպեսզի վավերացնեն այդ խնդրանքը։ Դա ևս մեր հայկական շահերի դեմ է»։

Ինչո՞ւ է Բայդենն այդ քաղաքականությունը վարում։ Հարութ Սասունյանի խոսքերով՝ պատճառը հետևյալն է․ «Բայդենը մտածում է, որ Ադրբեջանը կարևոր երկիր է և չի ուզում անել որևէ քայլ, որ Ադրբեջանին ԱՄՆ-ից կհեռվացնի կամ կթշնամացնի։ Անշուշտ այդ պատճառը մեզ համար ընդունելի չէ։ Մեր կարծիքով Բայդենը խախտում է նաև մեկ ուրիշ սկզբունք։ Թեպետ նա բազմիցս խոսել է այն մասին, որ հարգելու է այդ  սկզբունքը, բայց չի հարգում։ Նա մշտապես նշել է, որ բոլոր երկրները պետք է հարգեն մարդու իրավունքները։ Մենք  տեսնում ենք, սակայն, որ ո՛չ Թուրքիայի նախագահ Էրդողանը և ո՛չ էլ Ադրբեջանի նախագահ Ալիևը մարդկային իրավունքները չեն հարգում, սակայն ԱՄՆ-ն շարունակում է իրենց օգնել ու  նաև զինել»։

Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ ամերիկահայությունը փորձում է Կոնգրեսի մակարդակով կանգնեցնել Բայդենի ստորագրած փաստաթուղթը, արտոնությունը․ «Տեսնենք՝ արդյոք կհաջողենք, որ Կոնգրեսը  նախագահին դեմ կանգնի։ Այստեղ մի կարևոր խնդիր կա, այն է, որ Բայդենն ինքը դեմոկրատ է և Կոնգրեսի մեծամասնությունն էլ դեմոկրատ են։ Ընդհանրապես դեմոկրատ Կոնգրեսը չի հակասում իր կուսակցության  նախագահին։ Եթե հակառակը լիներ՝ այո՛, հավանական կլիներ, բայց այս պարագայում նույն կուսակցության անդամ են։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք։ Ունենք բազմաթիվ հայասեր կոնգրեսականներ ու սենատորներ։ Նրանց միջոցով փորձելու ենք կանխել զենք տրամադրելու արտոնությունն Ադրբեջանին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում