Հայաստանի վրա մշակութային էքսպանսիայի վտանգը հյուսիսից է;«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը:
Երգահանի խոսքով` Ռուսաստանը մշակութային էքսպանսիա հետապնդող է. «Վրաստանից, Իրանից մշակութային էքսպանսիայի վտանգ չկա, իսկ Ադրբեջանը ավելի շատ ներքին զատումներ է անում, ոչնչացնում է հայկական մշակութային կոթողներ»: Նրա դիտարկմամբ, երբ մշակութային էքսպանսիան ուժգնանում է Հայաստանում, ակտիվանում են այլ երևույթներ: Երբ վեկտորը փոխում ենք դեպի Արևմուտք, ավելի քաղաքակիրթ ենք դառնում: