Tuesday, 19 03 2024
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել

Մեր հայրենակիցները տներ են գնում, բիզնես են դնում ՀՀ-ում, ֆիզիկական ներգաղթ դեռ չկա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը

Պարոն Մարկոսյան, վիճակագրությունը ցույց է տալիս, որ աճել է ռուսաստանաբնակ հայերի թիվը, ովքեր ուզում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։ Համացանցում պտտվում է տեղեկատվություն, թե այս պահին կա ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացված շուրջ մեկ միլիոն դիմում:

 Պաշտոնական թվեր չկան, որ այդ քանակությամբ անձինք ցանկանում են վերահաստատել իրենց ՀՀ քաղաքացիությունը: Բայց հասկանալի է, որ պետք է որ բավական լինեն նման դիմումները: Մենք հասկանում ենք, որ պատժամիջոցների հետ կապված մեր այն հայրենակիցները, որոնք հրաժարվել էին ՀՀ քաղաքացիությունից, հիմա ձգտում են վերադարձնել իրենց ՀՀ քաղաքացիությունը թե ազատ տեղաշարժի, թե նաև բիզնես գործունեություն ծավալելու հետ կապված խնդիրները լուծելու համար:

Եթե անգամ 10 հազար մարդ ցանկություն ունենա վերականգնել ՀՀ քաղաքացիությունը, սա ժողովրդագրական ի՞նչ խնդիր է լուծում:

Սա, փաստացի, ժողովրդագրական առումով որևէ խնդիր չի լուծում, որովհետև դա դեպի Հայաստան ֆիզիկական տեղափոխություններ չեն: Հայաստանի մշտական բնակչության թիվը, հնարավոր է՝ մեծանում է, բայց այստեղ խնդիրն այն է, որ նրանք չեն հրաժարվում ասենք, ՌԴ քաղաքացիությունից, ընդամենը վերականգնում են ՀՀ քաղաքացիությունը: Պարզապես ՀՀ քաղաքացիների թվի աճ է լինում, բայց ժողովրդագրական առումով դա որևէ օգուտ չի տալիս:

Մենք հիմա պարզապես տեսնում ենք ցանկություն՝ վերականգնելու ՀՀ քաղաքացիությունը: Մենք վերադարձ դեռևս չենք տեսնում: Որոշակի վերադարձ կա, բայց դա այն ծավալը չէ, որի մասին կարելի է խոսել: Զանգվածային ներգաղթի գործընթաց դեռ չկա:

Ինչո՞վ է բացատրվում մարցկանց ցանկությունը՝ վերականգնել ՀՀ քաղաքացիությունը: Արդյոք դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի բերած անորոշություններով:

Ռուսաստանից վերադարձ այս պահի դրությամբ չկա: Ավելին, հայկական անձնագրերով սահմանահատումների թվերով միտումը բացասական է: Այս տարվա առաջին երեք ամիսներին սալդոն դրական էր, բայց դա շատ փոքր թիվ է, որպեսզի կարելի լինի եզրահանգում անել, թե ՌԴ-ից ներգաղթ կա դեպի Հայաստան: Բայց ոչ ոք չի կարող ասել, թե գործընթացներն ինչ զարգացում կարող են ունենալ ՌԴ-ում:

Այս ընթացքը բավարար չէ՞ր, որ շատերը տեսնեին, որ ՌԴ-ում անորոշ է ապագան:

Ոչ, բավարար չէր: Դեռևս Ռուսաստանում չեն առաջացել այն խնդիրները, որ մեր հայրենակիցները վեր կենային, ու գային Հայաստան: ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներն այնտեղ տներ ունեն, մեքենաներ ունեն, բիզնեսներ ունեն, աշխատանք ունեն, հեշտ չէ այդ ամենը թողնել ու գալ Հայաստան: Ու այնպես էլ չէ, որ Ռուսաստանում իրավիճակն այդքան վատացել է, աղետալի է: Պատժամիջոցներից դեռևս 3-4 ամիս է անցել և դրանց հետևանքները դեռևս խորը չեն զգացվում:  Բայց եթե պատժամիջոցներն ավելի երկարաժամկետ լինեն, նաև տեղի ունեն նավթի գների անկում, գուցե հետևանքները ավելի զգալի լինեն: Մենք տեսնում ենք, որ նավթի ներկա գների պայմաններում ՌԴ-ն կարողանում է արտահանել, նույնիսկ ռուբլին է ամրապնդվել: Բնականաբար, ՌԴ-ից շատ արտասահմանյան ընկերություններ են հեռացել, լուրջ խնդիրներ են առաջանում արդյունաբերության տարբեր ճյուղերում, բայց դեռևս շատ վաղ է խոսել ՌԴ-ում ապոկալիպտիկ փոփոխությունների մասին: Այդպիսի գործընթացներ չկան, որ մեր հայրենակիցներն էլ այդ ամենը տեսնելով իրենց ամեն ինչը թողնեն ու գան Հայաստան: Սակայն մենք նաև տեսնում ենք, որ Ռուսաստանի մեր շատ հայրենակիցներ փորձում են էստեղ տուն գնել, նման շարժ կա, մանավանդ, որ մտածում են, որ Ռուսաստանում կարող է ավելի վատ լինել:

Այսինքն՝ դեռևս տներ են գնում, առաջին քայլն են անում:

Այո, առաջ չէին մտածում Հայաստանում տուն գնելու մասին, հիմա սկսել են մտածել այդ ուղղությամբ: Կրկնեմ, շատ դժվար է ամեն բան թողնել ու վերադառնալ: Դա պետք է հստակ ֆիքսենք: Դրա համար նախ պետք է այստեղ վերադարձի համար լավ պայմաններ լինեն, կամ էլ Ռուսաստանում պետք է մի շատ վատ բան լինի:

 Խոշոր հաշվով, մենք ոչ մի երկրից էլ մեծ ներգաղթ չենք տեսնում: Լիբանանում իրավիճակը շատ վատ է, բայց անգամ Լիբանանից մեծ հոսք չկա դեպի Հայաստան:

Գալիս ես, իհարկե, բայց մեծ ներհոսքը չկա: Զանգվածային ներգաղթ, որպես այդպիսին, չենք տեսնում: Իհարկե, դա շատ ցանկալի կլիներ: Հիմա պետք է նայենք, թե ռուսները, որ գալիս են, որքան երկար կմնան Հայաստանում: Մի բան ակնհայտ է, որ մեր հայրենակիցները սկսել են տներ գնել, բիզնեսներ գրանցել ՀՀ-ում, դա շարունակական բնույթ կկրի, բայց ֆիզիկական տեղափոխության մասին խոսելու համար վաղ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում