Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Եթե երկրում վարչապետ է եղել մեկը, որը առաջնորդվել է հանցավոր պատկերացումներով, ինչու «Դոն Պիպոն» չի կարող դառնալ նրանցից մեկը

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը, որը 2018-ից մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը), հանդես է եկել տեսաուղերձով։

Նա հայտարարել է, որ առաջնորդելու է «Հայ խաչակիրների ազատագրական շարժումը» և խոստանում է բարձր պահել հայ տղամարդու արժանապատվությունը, գործել մեր հայ եկեղեցու կանոնակարգով և առաջնորդվել հայկական ընտանիքների շահերով, օգտակար լինել իր ազգին և իր հայրենիքին։ Ուշագրավ է այն փաստը, որ տեսաուղերձում Ասատրյանը կանգնած է Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշների ֆոնին։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսին և ապա ազատ արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց։ Այժմ հետախուզման մեջ է։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը, անդրադառնալով տեսաուղերձին, նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ եթե որևէ մեկը չի խախտում ՀՀ Սահմանադրությունը, օրենսդրությունը, համապատասխանում է չափանիշներին, հանդիսանում է ՀՀ քաղաքացի, կարող է զբաղվել քաղաքականությամբ, բայց ՀՀ-ում այն աստիճանի է արժեզրկվել քաղաքական կյանքը և քաղաքական գործունեությունը, այն աստիճանի է վարկաբեկվել պետական կառավարման համակարգի փիլիսոփայությունը, այն աստիճանի են որակազրկվել քաղաքականությամբ զբաղվող անձանց պրոֆեսիոնալ որակները, որ այսօր ցանկացած մեկը, որը որևէ պատկերացում չունի քաղաքական գործընթացներից, պետությունից, հասարակական հարաբերությունից, օրենսդրական հնարավորություններից, հայտ է ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու։ Սա իրականում մեր ժողովրդի ողբերգությունն է:

«Ես չգիտեմ, թե կոնկրետ այս կամ այն անձը նման հավակնություն դրսևորելով՝ ինչ նպատակ է հետապնդում։ Հարցի մյուս երեսն ավելի կարևոր է. ՀՀ իրավապահ մարմինները վերջին տարիներին իրենց ընտրովի աշխատանքի արդյունքում ստեղծեցին մի իրավիճակ, երբ արտոնյալները ուղղակի խուսափում են քրեական պատասխանատվությունից, թաքնվում են Հայաստանի տարածքից դուրս: Փաստորեն, դուրս մնացին ՀՀ-ում պատասխանատվության ենթարկվելուց: Դա նշանակում է, որ սրանով հանդերձ այդ մարդիկ, որոնք ուղղակիորեն գտնվում են հետախուզման մեջ և փորձում են տարբեր գործընթացներ գեներացնելով տպավորություններ ստեղծել, սա իրենց մեղքը չէ, սա ՀՀ իրավապահ համակարգի կատարյալ ձախողման մասին է խոսում: Ոչ թե միայն այս անձի մասին է խոսքը, բազմաթիվ անձինք կա, որոնք իսկապես ունեն քաղաքական բնութագրեր, իսկապես քաղաքական կամ պետական կառավարման համակարգում են ընդգրկված եղել, խուսափեցին քրեական պատասխանատվությունից: Արդյունքում ՀՀ ինքնիշխանության մակարդակն այդ առումով զրոյացվեց: Այսինքն՝ մարդիկ իրենց վեր դասեցին ՀՀ Սահմանադրությունից և օրենքներից»,-ասաց Նորիկյանը:

Նրա խոսքով՝ եթե առողջ քաղաքական դաշտ լիներ, եթե իսկապես պրոֆեսիոնալները զբաղվեին քաղաքական գործունեությամբ, եթե առողջ մրցակցություն լիներ, նման պահանջարկ կամ հավակնություններ երբեք ոչ ոք չէր դրսևորի:

Հարցին՝ որքանո՞վ է սա հարված պետությանը, Նորիկյանը նշեց․ «Ես հենց դա եմ ասում: Անկախ նրանից, թե անձը ինչ վարքագիծ ու ինչ հակումներ ունի, խնդիրը հետևյալն է. պետությունը չի կատարում իր գործառույթները: Եթե դու այդ մարդուն ճանաչում ես որպես քրեական մշակույթ կրող անձ և հանդուրժում ես նրա՝ պատասխանատվությունից խուսափելու գործընթացը, չես ձեռնարկում համապատասխան միջոցներ նրան պատասխանատվության խնդիրը լուծելու համար, դու, ըստ էության, հնարավորություն ես տալիս իրեն, որ այսպիսի հավակնություններով հանդես գա: Պետության խնդիրը պետք է լինի այն, որ ինքը կարողանա հստակ գիծ գծի, որ հանցագործի տեղը բանտն է, որ օրինազանցը պետք է պատժվի, որ պետության ներսում կրթությունը, գիտելիքը, ուսումը, այդ հիմքի վրա պետական կառավարման համակարգում հայտնվելը պետք է խրախուսվի։ Ցավոք սրտի, այլ արժեքներ են տարիներ շարունակ գերենացվել․ տարիներ շարունակ մարդիկ հանցագործ պատկերացումներով թափանցեցին ԱԺ, կառավարություն, վարչապետեր ենք ունեցել, որոնք հանցավոր արժեքներով են առաջնորդվել։ Կներեք, եթե ձեր կողմից մատնանշված անձը մտածում է, որ եթե երկրում վարչապետ է եղել անձնավորություն, որը առաջնորդվել է հանցավոր պատկերացումներով, նախարարներ և պատգամավորներ են եղել, որոնց ամբողջ կենսագրությունը հանցավոր արժեքներով է լցված, ինչու ինքը չի կարող դառնալ նրանցից մեկը։ Մենք ունեցել ենք վարչապետ, որն ասում էր, որ մեծ խելք պետք չէ քաղաքականությամբ զբաղվելու համար։ Մենք հիմա էլ ենք տեսնում ԱԺ-ի որակը, մենք ունենք տառաճանաչության, տարրական ուղղագրության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց ներկայություն։ Սա մեր ընդհանուր հանրության ցավն ու ողբերգությունն է»,-ասաց նա:

Իրավապահ մարմինները, Նորիկյանի դիտարկմամբ, «աչքերը կապած» պետք է իրենց գործն անեն, որ չլինի ընտրովի արդարադատություն․

«Ես հիմա տեսնում եմ, որ ընտրովի արդարադատություն է իրականացվում, ընտրովի իբրև թե հանցավորության դեմ պայքար է իրականացվում»,-ասաց նա։

Իսկ այն, որ ՌԴ դրոշի ներքո է Արթուր Ասատրյանը այս տեսաուղերձով հանդես գալիս, Նորիկյանի համոզմամբ, սա լրջագույն հոգեբանական խնդիր է մեզնից յուրաքանչյուրի համար․ «Որ պահից մենք հասկանանք, որ ՀՀ դրոշը, գերբը, հիմնը, պետական սահմանը, ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ անձնագիրը, ՀՀ զինվորն ավելի բարձր արժեքներ են, քան ցանկացած տիպի ռազմավարական գործընկերություն, մենք այդ ժամանակ ավելի լավ պետության հիմքերը կդնենք։ Ես համարում եմ, որ օտար պետության դրոշի ներքո հանդես եկող Հայաստանը փրկող ցանկացած անձ նա գործիք է ՀՀ պետականության դեմ։ Հնարավոր չէ, որ դուք ուրիշի դրոշով, գերբով, զորքով, ուրիշի շահերով կարողանաք փրկել Հայաստանը կամ Հայաստանին որևէ հարցով օգնել»։

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում