Saturday, 20 08 2022
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը ինքնասպան է եղել
Ջրցան մեքենաներն աշխատում ու լվանում են քաղաքը կեսգիշերից մինչև լուսադեմ
Զինված անձը վնասազերծված է
Կոտայքի մարզում էլեկտրագնացքը հարվածել է 63-ամյա տղամարդուն
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձի մոտ երկու նռնակ ու ատրճանակ է եղել
Խոշոր հրդեհ Թուրքիայում
Զինված քաղաքացին սպառնում է պայթեցնել Մասիսի քաղաքապետարանի շենքը. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ. ԱԻՆ
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ
Օգոստոս 19-ին Հայաստանում ծնունդների թիվը 143
Արմավիրի մարզի Վանանդ գյուղում 500 հակ անասնակերով բեռնատար է այրվել
Աղետ. շուտով ՀՀ-ում կլինեն բարձրագույն կրթությամբ շատ քիչ տղաներ
Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան
Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը. Տոյվո Կլաար
Հայ-վրացական տանդեմ. Թբիլիսին տնայինը լավ է կատարում, նույնը մաղթում եմ մեզ
Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ, էպիկենտրոնային գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար. ԱԻ նախարար
Երազախաբությամբ չպետք է տառապել. նոյեմբերի 9-ով որոշված էր
Տավուշի մարզի Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13 ժամ ջուր չի լինի
21:20
Էրդողանը Զելենսկիին առաջարկել է կազմակերպել հանդիպում Պուտինի հետ
Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը. Արցախի ՄԻՊ
Հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական արարողությունը
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը
«Արմավիրում հայտնված ադրբեջանցիները» Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ
20:30
Թուրքիան կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը
Մեթոդագործնական պարապմունք՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում
«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ուկրաինայի ԱԳ նախարարը Գերմանիային համեմատել է թմրամոլի հետ
19:40
Մակրոնը տևական դադարից հետո առաջին անգամ զանգել է Պուտինին

Որ դեպքում մանդատներից կհրաժարվի Ռոբերտ Քոչարյանը

Արթուր Վանեցյանի՝ խորհրդարանական մանդատը վայր դնելու մասին որոշումից հետո հաճախ հնչող հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք ընդդիմության մյուս ներկայացուցիչները կհետեւեն նրա օրինակին: Առավել եւս, որ, օրինակ ՊՈՒ խմբակցության պատգամավոր՝  ի դեպ «Հայրենիք» կուսակցության քվոտայով նախընտրական ցուցակում տեղ զբաղեցրած Թագուհի Թովմասյանը ամիսներ առաջ կոչ էր արել ընդդիմությանը վայր դնել մանդատները, քանի որ խորհրդարանում ընդդիմությունը չի կարող որոշել գործնականում ոչինչ: Մարդու իրավունքի հանձնաժողովի նախագահ Թովմասյանը հազիվ թե բարձրաձայնած լիներ այդպիսի հստակ կոչ կամ առաջարկ, եթե այն համաձայնեցրած չլիներ խմբակցության ղեկավարության հետ: «Հայաստան» դաշինքն այն ժամանակ արձագանքեց, թե Թովմասյանը նախ ինքը թող վայր դնի մանդատը: Ի վերջո, մանդատը ամիսներ անց վայր է դնում Արթուր Վանեցյանը, միաժամանակ «ազատելով» մյուսներին նույնն անելու բարոյական պարտավորությունից: Նա հայտարարում է, թե իր որոշումը որեւէ պարտավորություն չի առաջացնում խմբակցության մյուս պատգամավորների համար, այդ թվում «Հայրենիք» կուսակցության քվոտայով պատգամավորի մանդատ ստացողների: Այդուհանդերձ, չնայած Արթուր Վանեցյանը հայտարարում է այդպես, նրա քայլն իհարկե առնվազն հանրային ընկալումներում ձեւավորում է այդ բարոյական «հարցադրումը» մյուս ընդդիմադիր պատգամավորների, այդ թվում հատկապես ՊՈՒ խմբակցության ներկայացուցիչների համար: Մյուս կողմից, նրանք էլ իհարկե կարող են ասել, որ Արթուր Վանեցյանը գործել է առանց իրենց հետ խորհրդակցելու, հետեւաբար առաջին հերթին հենց նա է խախտել այսպես ասած «թիմային» բարոյա-քաղաքական սկզբունքները: Սակայն, տվյալ պարագայում էականը ներխմբակցային հարաբերությունների հարցը չէ:

Անկասկած է, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը մտել են ներընդդիմադիր հարաբերությունների բավականին բարդ փուլ: Իսկ դա նշանակում է, որ քիչ հավանական է մանդատներից հրաժարվելու հավաքական որոշումը, որովհետեւ անորոշ է հետագան: Այստեղ առանցքային է «Հայաստան» դաշինքի խնդիրը, որը երկրորդ ուժն է խորհրդարանում: Եթե տեղի է ունենում մանդատներից հավաքական հրաժարում, ապա Հայաստանը ըստ էության կորցնում է երկրորդ ուժի կարգավիճակը, «տարալուծվում» ընդդիմության դաշտում: Ըստ այդմ դաշինքի առաջ հարց է, թե ինչո՞ւ գնալ այդպիսի քայլի: Այլ հարց է, եթե Հայաստան դաշինքը հստակեցնի հետագա որեւէ ռազմավարություն, կամ ավելի շուտ՝ դրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, եւ այդ ռազմավարության շրջանակում տեղի ունենա մանդատներից հրաժարում: Ներկայումս բավականին նկատելի է, որ Ռոբերտ Քոչարյանը չունի այդ ռազմավարությունը, թեեւ նկատելի է նաեւ, որ Հայաստան դաշինքում խմորումներն այդ առնչությամբ առկա են: Այստեղ առանցքային է լինելու երկու հանգամանք՝ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունը Ռուսաստանի տնտեսա-քաղաքական շրջանակների իր գործընկերների հետ, եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունը ՀՅԴ հետ: Նոր ռազմավարության համար Քոչարյանին հարկ կլինի ներդաշնակեցնել այդ երկու ուղղությունները, մինչդեռ այստեղ կարող են առաջանալ «լոգիստիկ» բարդություններ, կապված աշխարհաքաղաքական իրողությունների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում