Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Լավրովյան պլանը» ամբողջանում է Հայաստանի հաշվին․ ի՞նչ է քննարկվել Բաքվում

ԵԱՀԿ Միսնկի խումբ այլևս չկա։ Վերջ։ Ֆինիտո լա կոմեդիա։ Այդպես են որոշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանն ու ագրեսոր Ադրբեջանը։ Նրանք ունեն կոնսենսուս այս հարցում։ Եվ այդ կոնսենսուսի մեջ Հայաստանի համար տեղ չկա։ Այն Հայաստանի, որը 2020-ի աղետալի պատերազմից հետո օր ու գիշեր խոսում էր ֆորմատի վերագործարկման ու դրա այլընտրանքի բացակայության մասին։ Նախօրեին կայացավ Լավրով-Ալիև հանդիպում, որի մասին դեռ կխոսենք, իսկ այսօր՝ Լավրով-Բայրամով անկեղծության ցերեկույթը։ Մենք կրկին համոզվեցինք, որ ի դեմ Մոսկվայի Հայաստանը չունի դաշնակից, քանզի դժվար, թե որևէ դաշնակից ուղղորդված ճնշմամբ տանի քեզ տապալման։

Հարազատ Բաքվում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։

Բայց նախ ամենազավեշտալին։ Լավրովն իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի մուտքի խոսքում հայտարարեց, որ ինքն ու իր պատվիրակությունը հոգաչափ շնորհակալ են, ուշադրություն, իրենց ադրբեջանցի տերերի հյուրընալության համար։

Հիմա դառնանք ռուսների ադրբեջանցի տերերի հետ ունեցած բանակցությունների ամենացավալի արձանագրմանը, ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների դադարեցմանը։ Թեպետ Լավրովը խմբի աշխատանքի կանգի մասին խոսել էր դեռ շատ վաղուց, բայց այս անգամ հայտարարությունը առավել քան հստակ էր, ուղիղ ու փաստորեն՝ հնչեց որպես կայացած փաստ։ Լավրովն, ի դեպ, ամբողջ պատասխանատվությունը թողեց ամերիկյան ու ֆրանսիական կողմերի վրա։

Լավրովը պարզապես քանդեց այն բոլոր ձգտումները, որոնց մասով Հայաստանը հույսեր էր տածում։ Թեպետ ԱՄՆ փոխպետքարտուղարը բոլորովին վերջերս էր հայտարարել Երևանում, որ հակամարտության լուծման միակ ֆորմատը հենց ԵԱՀԿ ՄԽ-ն է, փաստորեն հայտարարելով, որ մանդատը դեռ գործում է, բայց Մոսկվան ներկայացնում է իրողությունները բացարձակապես այլ կերպ։ Թե ով է նախաձեռնել ու ինչպես է տապալվել մանդատը՝ պարզ կդառնա միմիայն ամերիկյան ու ֆրանսիական կողմերի պաշտոնական արձագանքից հետո, եթե այդպիսիք առհասարակ լինեն։ Լավրովը շատ հստակ է ձևակերպում իր միտքը։ Ասում է, որ 2020-ի պատերազմից հետո գետնի վրա ամեն բան որոշվել է, մինչև պատերազմական շրջանի բոլոր փաստաթղթերը, փաստորեն, առ ոչինչ են դարձել։ Իսկ հիմա, ըստ Լավրովի, սեղանի վրա դրված է ընդամենը մի փաստաթուղթ, որը կնքվել է եռակողմ՝ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների կողմից՝ նոյեմբերի 9-ին։ Մոսկվան սեփականաշնորհեց այս հակամարտությունը։ Լավրովը հայտարարեց, որ բացի Ռուսաստանից այս հակամարտության մասին միջազգային տիրույթում այլևս որևէ այլ պետություն չի կարող խոսել։ Սա էր ռուսական բարեկամության, դաշնակցության ու փոխգործակցության գագաթնակետը։

Հիմա հարց կարելի է ուղղել պաշտոնական Երևանին․ ի՞նչ եք անելու։ Ո՞վ է գալու հերքելու Լավրովի խոսքերը։ Լավրովի շնորհակալություններն ու ծառայությունները Բաքվին այնքան բացահայտ են, որ դժվարանում եմ անգամ պատկերացնել, թե ինչպե՞ս Հայաստանը կարող է շտկել իրավիճակը մանդատի հարցում։ Իսկ այսօր Արարատ Միրզոյանը արձագանքել է ոչ թե ՄԽ չեղարկման թեմային, այլ խաղաղության պայմանագրին։ Հիշեցնեմ, որ Ալիևն էր  խոսել այն մասին, թե Հայաստանը չի ցանկանում մեկնարկել բանակցությունները դրա շուրջ։ Մերոնք կենտրոնացել էին հենց այս հայտարարության վրա՝ հերքելու, թե նման բան կա։ Միրզոյանն ասել է այսօր, որ և՛ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն հետևողական է խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չէ՝ բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով ՀՀ պատկերացումներով: Միրզոյանը նաև ասել է, թե ՀՀ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին է փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի հայկական առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չի ստացել։

Ինչևէ, բացի այս բարդ բացահայտումները Ռուսաստանը, փաստորեն, պատրաստակամություն է հայտնել մասնակցել, ինչպես Լավրովը բնորոշեց՝ հետպատերազմական շրջանի՝ ադրբեջանական տարածքների վերականգնմանը։ Լավրովը խորը և ջերմ շնորհակալություններ հայտնեց Ադրբեջանում ռուսաց լեզուն ու մշակույթը ամուր պահելու ու զարգացնելու համար և այլն և այլն։

Փաստացի, քաղաքական շաբաթն ամփոփվում է Լավրովի վոյաժով, որն ավարտվեց Բաքվում։ Դեռ երեկ Իլհամի հետ ջերմ ու ընկերական սիրալիրություններից հետո Լավրովը հայտարարեց, թե Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի հետ ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին  և ունի կոնկրետ առաջարկներ այս առնչությամբ։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են երկու կողմերի կողմից՝ սահմանազատման և սահմանագծման համար։

Նա նաև խոստացել է հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման՝ նշելով այս ուղղությամբ առաջընթացը։

Փաստորեն Լավրովը Բաքու էր եկել բացառապես լավ նորություններով՝ ասելու, որ համոզել է հայկական կողմին համաձայնել ապաշրջափակման որոշ նուրբ մանրուքների շուրջ։ Լավրովն ասում է, որ գործն առաջ է գնում ու կողմերը, փաստորեն, անում են ամեն ինչ, որպեսզի որևէ արհեստական խոչընդոտ չստեղծվի՝ ադրբեջանցիների՝ Հայաստանով դես ու դեն անելու համար։

Ինչ է սա, եթե ոչ միջանցքային տրամաբանություն։ Եթե խոսվում է ոչ թե բոլոր ուղղություններով ապաշրջափակման, այլ բացառապես Սյունիքով անցնող ճանապարհի մասին, ապա ինչ տեսակ կոնսենսուսի մասին է խոսքը։ Լավրովը չի խոսում հայերի ու ադրբեջանցիների՝ Հայաստանով ու Ադրբեջանով անվտանգ երթևեկելու մասին, այլ խոսում է միմիայն ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքով ազատ երթևեկելու մասին։ Եթե մինչ այս հայկական կողմը, կարծես, անում էր ամեն բան, որ Սյունիքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհը չունենա ինչ-որ առանձնաշնորհյալ կարգավիճակ, ապա Լավրովի նման բովանդակությամբ ելույթը դիկտատորի առաջ փաստում է, որ այլևս որևէ խոչընդոտ չկա։ Ալիևը համոզել է Մոսկվային պարտադրել Երևանին բացել բացառապես իր պայմաններով աշխատող Գորիս-Անգեղակոթ ճանապարհահատվածը։ Իհարկե, Ալիևն այս ճանապարհն իր երկրում անվանելու է միջանցք, իսկ մեր իշխանությունները՝ ապաշրջափակում։ Երկուսն էլ, խոշոր հաշվով «թոզ են փչելու» իրենց քաղաքացիների աչքերին։ Ալիևը չի ստանում միջանցք, քանի որ այս դեպքում այդ ճանապարհահատվածը պիտի վերահսկվեր ադրբեջանական զորքերի կողմից, իսկ հայերը չէին կարողանա առհասարակ օգտվել այդ ճանապարհից։ Սա կլիներ այդ ճանապարհի վրա Հայաստանի սուվերենության կորուստ։ Բայց և հայկական կողմ էլ չի կարողանալու ամբողջությամբ վերահսկել այդ ճանապարհի անցուդարձը, քանի որ տարածված տեղեկատվությամբ վերահսկողությունը մեր սահմանի արևելյան և արևմտյան հատվածներում իրականացնելու են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը։

Սա, բնավ էլ, ապաշրջափակում չէ, այլ Բաքվի պայմաններով ձևավորվող ռուսական միջանցք։

Ապաշրջափակում է, երբ բացվում են բացառապես բոլոր հաղորդուղիները, լինի Ղազախի, Երասխի կամ որևէ այլ հատվածից։ Մենք չունենք վստահություն, որ այս ուղղություններով որևէ սահման կբացվի, խոսքը գնում է միմիայն Գորիս—Ճակատեն ավտոճանապարհի մասին։ Այլ հարց է, թե այս տրամաբանության դեպքում քանի ադրբեջանցի է համարձակվելու մտնել ՀՀ տարածք՝ Նախիջևան ու հակառակ ուղղությամբ երթևեկելու համար։ Հավանական է, որ Բաքուն կազմակերպված շարասյուներ կազմակերպի Սյունիքով՝ զուտ ցուցադրելու, որ ուզածին հասել է, բայց Գանձակից որևէ ադրբեջանցի ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ հաստատ չի ցանկանա օգտվել այդ ճանապարհից։ Մոսկվան արեց իր ուզածը․ ոչ ձեզ, ոչ նրանց, այլ միայն ինձ։

Ալիևի դեմքից, իհարկե դժվար է հասկանալ, վերջինս գոհ է, թե դժգոհ առաջարկվող լուծումներից, բայց Լավրովին, կարծես, դա առանձնակի չի էլ հուզում։ Ինքը եկել էր Բաքու ասելու, որ ամեն բան տեղավորել է ինչպես պետք է․․․ Ռուսաստանին։ Մյուսները պարզապես պիտի հարմարվեն։ Խոսելով խաղաղության գործընթացի մասին Լավրովը շեշտում է, թե հայկական կողմին հասցվել են ադրբեջանական առաջարկները, և իբր հայկական կողմն էլ պատրաստակամ է բանակցել նորմալացման գործընթացների շուրջ։ Ալիևն էլ, ի պատասխան, հայտարարել է, թե ադրբեջանական կողմի ջանքերը դրականորեն կընդունվեն Հայաստանի կողմից, և բազմակողմ դիմակայությունը կդադարի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու Բաքվի առաջարկը, ըստ Ալիևի, մնում է անպատասխան, սակայն Իլհամը դեռ հույս ունի, որ այդ առաջարկը կընդունվի: Ասել է, թե Բաքուն շարունակում է պնդել խաղաղության պարտադրման իր թեզը։

Իլհամ Ալիևը նպատակ չունի Հայաստանի հետ խաղաղ գոյակցել, ինքը նպատակ ունի Հայաստանին կապիտուլյացիայի տանելով՝ ստանալ առավելագույնն ու դրա անունը դնել խաղաղություն։ Ադրբեջանի պատկերացմամբ խաղաղությունը ՀՀ պահանջատիրության հրաժարումն է Արցախի հարցում, Արցախի հայաթափումն է, իր պայմաններով դեմարկացիան ու դելիմիտացիան, իր քարտեզներով տարածքների խլումը Հայաստանից, սուվերեն միջանցքն ու բազմաթիվ այլ՝ Հայաստանի համար անբարենպաստ բաներ, որոնք Ալիևը առևտրի առարկա է դարձնում Մոսկվայի հետ շփումներում։ Չկա որևէ իրավիճակ, երբ մենք շահած ենք դուրս գալիս։ Անկարան ու Բաքուն ստեղծում են բացառապես իմիտացիա, թե ուզում են բացել սահմանները, խաղաղ ապրել հայերի հետ, առևտուր անել և այլն։ Հայաստանում ևս, կարծես, ինչ-ինչ պատրանքներով են քաղաքականություն վարում՝ կարծես չհասկանալով, որ ապաշրջափակում կոչված միֆը կարող է իրականություն դառնալ։ Ադրբեջանը շարունակելու է Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր կողմ՝ պատճառաբանություններ փնտրելով որևէ կերպ չհաղորդակցվել հայկական կողմի հետ։ Աբսուրդի ժանրից է, իհարկե, թե ինչպես կարող է Հայաստանն իր 3 միլիոն բնակչությամբ ու 70 տոկոս շրջափակմամբ ագրեսոր լինել միասին 90 միլիոն բնակչություն ունեցող երկրների նկատմամբ, բայց սա Բաքվի տարիներ շարունակ իրականացված քաղաքականությունն է։

Մեզ գցել են պատրանքների դաշտ ու մեր փոխարեն հիմա Բաքվի հետ բանակցում է Մոսկվան։ Իսկ Մոսկվան երբեք չի կարող բանակցել ի շահ Հայաստանի։ Կրեմլը մեր մեջքի հետևում բանակցելու է ի շահ Ռուսաստանի։ Ո՞վ է մեղավոր այս իրավիճակի համար, իհարկե մենք, քանի որ ինչպես միշտ բոլոր խաղաքարտերը հանձնել ենք Մոսկվային ու պատվիրակել մեր փոխարեն լուծել մեր կենսական հարցերը։ Մենք այդպես էլ չընկալեցինք, որ մեր փոխարեն խոսողները մեր դիրքերից չեն ներկայանում, այլ իրենց անձնական։ Թե ինչպես են հրամցնելու երկու հասարակություններին այս ապաշրջափակում կոչվող ֆարսը Փաշինյանն ու Ալիևը՝ շատ մոտ ժամանակում պարզ կդառնա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում