Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Ուկրաինայից՝ Հայաստան․ ինչպես է աշխատելու հայկական կոնֆլիկտի հետ ամերիկյան դիվանագիտությունը

Ընդդիմության պահանջներն էին, թե գործող դեսպանի ծառայության ժամկետն է ավարտվում, բայց հայտնի դարձավ, որ Լին Թրեյսին լքում է Հայաստանը։ Սպիտակ տնից հայտնեցին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի թեկնածության առաջադրման մտադրության մասին:

Վերջինս ծնունդով Կալիֆոռնիայից է, բավականին արհեստավարժ դիվանագետ, որը Ուկրաինա է մեկնել 2019 թվականի մայիսին և ստանձնել դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը Ջոզեֆ Փենինգտոնի հեռանալուց հետո: Երկրորդ անգամ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ: Դրանից առաջ 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան Տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները: Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում: Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունում նա աշխատել է Եվրամիության խնդիրների և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների ոլորտներում: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Քվիենը Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհրդում հանդիսացել է ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: Բավականին հարուստ փորձ ունի նոր թեկնածուն ու ամենաուշագրավն այն է, որ վերջինս Հայաստան է գալիս Ուկրաինայից։ Ինչու՞։ Դիվանագիտության մեջ ընդունված է դիվանագետներին համանման հասարակարգեր ունեցող երկրներում նշանակելը։

Ուկրաինայի ու Հայաստանի՝ հետխորհրդային տարածքի մաս կազմելու հանգամանքը կարող է լինել Քվիենին Հայաստանում նշանակելու պատճառը։ Ուկրաինան և Հայաստանը ակտիվ ու պասիվ կոնֆլիկտների փուլում են և նշանակում է, որ վերջինս ունի որոշակի փորձ նման հակամարտությունների գոտիներում դիվանագիտական գործունեություն ծավալելու համար։ Սա կարող է լինել նաև ուղերձ Մոսկվային, որ Արևմուտքը հասկանում է ռուսական կողմից հավանական գործողությունները Հայաստանում ու Երևան է ուղարկում, այսպես ասենք՝ «մարտական կնքում» ստացած մասնագետի, որը լավ գիտի ինչպես աշխատել այն ռեգիոններում, որտեղ Կրեմլը ունի ռազմական ներկայությունը։ Ի դեպ, դեսպանի նոր թեկնածուն՝ Քվիենը, ավարտել է նաև ԱՄՆ-ի՝ բանակի և պատերազմի քոլեջը և ունի ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճանը։ Վերջինիս համար դյուրին է լինելու ուսումնասիրել, վերլուծել ու մշակել նոր ռազմավարություններ՝ ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության համար։ Եվ, նշեմ նաև, որ որևէ ԱՄՆ որևէ նորանշանակ դեսպան չի գալիս ու նստում պաշտոնաթող դեսպանի պորտֆելի վրա, այլ իր հետ երկիր է բերում թարմացված պորտֆել, որտեղ կան նախորդ դեսպանի աշխատանքի ընթացքում հավաքագրված խնդիրների լուծման ուղիները։ Ասել է, թե նոր դեսպանը գալու է լուծելու պաշտոնաթողի արձանագրած խնդիրները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում