Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Շիրակի մարզպետը ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպանին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է առաջին անգամ պաշտոնական այցով Շիրակի մարզում գտնվող Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։ Ողջունելով հյուրին՝ մարզպետը նշել է, որ Չինաստանը Հայաստանի գործընկերներից է և հույս հայտնել, որ փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը կնպաստի նաև իրենց համագործակցությունը։

«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում մենք հնարավորություն ունենք ամրապնդելու փոխգործակցությունը։ Շիրակի մարզի պատվիրակությունը Չինաստանի Հայնան նահանգում 2019 թվականին ստորագրել է համագործակցության, փոխըմբռնման հուշագիր, որն արդեն իսկ գործնական քայլ է երկու մարզերի միջև սերտ հարաբերությունների հաստատման առումով, այսօր մենք հնարավորություն ունենք այդ հարաբերություններն առավել զարգացնել»,-նշել է մարզպետը։ Դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել Նազելի Բաղդասարյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համոզմամբ Հայաստան-Չինաստան բարեկամությունն առավել կսերտանա, եթե ապակենտրոնացված համագործակցությունը ևս ամրապնդվի։ «Մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների անցած 30 տարիները բավական արդյունավետ էին։

Ես հույս ունեմ, որ միջմարզային մակարդակով համագործակցությունն էլ ավելի շոշափելի կլինի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ որոշակի բարեկամական կապերն արդեն իսկ կան»,-ասել է դեսպանը: Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը քննարկել են Շիրակի մարզի արտադրանքը Չինաստան արտահանելու և համատեղ աշխատանքով առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը նպաստելուն վերաբերող հարցեր։ Մարզպետը կարևորել է ներդրումային և փոխշահավետ ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում չինական կետրոնի բացմանը, չինարեն լեզվի ուսուցմանն առնչվող հարցերին։ Մարզպետը վստահեցրել է, որ ինքը կլինի առաջիններից մեկը՝ չինարեն սովորելու առումով։

«Շիրակի մարզը գյուղատնտեսական ուղղվածություն ունի և այս բնագավառում համագործակցությունը կարծում եմ՝ կարող է իսկապես ստացվել, հատկապես, Չինաստանի նորարարական մեթոդները կիրառելով մարզի գյուղատնտեսության մեջ»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։ Դեսպանն ընդգծել է, որ այս հարցում հետագա համագործակցության իրատեսական հնարավորություններ կան։ Զրուցակիցները քննարկել են համավարակից հետո զբոսաշրջության խթանմանը, արդյունավետ համագործակցություն ծավալելուն միտված այլ հարցեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում