Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

Բայդենի հայտարարությունը. որքան կդիմանա Հայաստանը

Ուկրաինական պատերազմը կվերածվի Արևմուտքի և Ռուսաստանի դիմացկունության պայքարի, օրերս հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նշելով, որ Եվրոպայի համար սա դիմանալու մարտահրավեր է ու եվրոպացիները անցնում են կամքի փորձություն: Բայդենի հայտարարության աշխարհաքաղաքական, տնտեսա-քաղաքական և ռազմա-քաղաքական շերտերը անշուշտ բազմազան են: Դրանք քննարկում ենք տարբեր առիթներով, և իհարկե քննարկումները կշարունակվեն, քանի որ շարունակվում է աշխարհակարգային տրանսֆորմացիայի մեծ ընթացքը:

ԱՄՆ նախագահի հայտարարության համատեքստում թերևս դիտարկելի է նաև մեկ այլ հարց: Իսկ որքա՞ն կդիմանա Հայաստանը, որը ուղիղ իմաստով ուկրաինական պատերազմի մասնակից կամ անմիջական կողմ չէ, սակայն էապես զգում է այդ պատերազմի բերած տարաբնույթ մարտահրավերները՝ տնտեսությունից մինչև անվտանգության ամենանուրբ հարցեր: Դրանք չափազանց նեղացնում են Հայաստանի ճանապարհը, վերածելով այն արահետի, որով պետք է անցնել այնպես, որպեսզի պետությունը չդառնա Արևմուտք-Ռուսաստան փոխադարձաբար մաշող պատերազմի նոր թատերաբեմ, թեկուզ պրոքսի կամ հիբրիդային պատերազմի: Ցավոք սրտի, Հայաստանը չունի այդ նեղ ու բարդ արահետով անցնելու և ուժային երկու բեվեռների միմյանց մաշող և միմյանց դիմացկունություն փորձող պայքարում, նրանց՝ այդ կողմերի հետ հարաբերության նվազագույն անհրաժեշտ տարբերակվածություն ապհովելու երկարաժամկետ ինստիտուցիոնալ կարողություններ:

Հայաստանի քաղաքական մանևրի միակ գործիքը շարունակում է լինել ներկա-նախկին դիմակայությունը, ընդ որում ավելի ու ավելի կասկածելի էֆեկտիվությամբ: Հայաստանն ունի երկարաժամկետ քաղաքական կենսունակությամբ օժտված նախաձեռնությունների անհրաժեշտություն, երկարաժամկետ հաշվարկների և պլանավորման վրա կառուցված քաղաքական նախագծերի կարիք: Սա ենթադրում է թե քաղաքական, թե բիզնես, թե նաև մասնագիտական շրջանակների ինտենսիվ կոոպերացիա, որը հանրահաճ հռչակագրերի փոխարեն կզբաղվի հանրությանը ներկայացվող շատ կոնկրետ առաջարկների մշակմամբ, որոնք կկառուցվեն հանրային ներառականության սկզբունքի հիման վրա և այդ սկզբունքը կբերեն գործնական լուծումների դաշտ: Հայաստանում քաղաքականությունը վերածվել է անարժեք ցիկլի: Քաղաքական զարգացումներում չի ծնվում ոչ մի արժեք, փոխարենը ոտնատակ են լինում արժեքային բազմաթիվ հեռանկարներ: Անիվի ընթացքը պետք է փոխել: Սրանից է կախված լինելու հարցի պատասխանը, թե որքան կդիմանա Հայաստանը, եթե Արևմուտքի և Ռուսաստանի միմյանց մաշելու գործընթացը ծավալվի տարիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում