Tuesday, 23 04 2024
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Արգենտինայի հեղինակավոր կազմակերպությունները խստորեն քննադատել են Թուրքիայի դեսպանի` Ցեղասպանությունը ժխտող հայտարարությունները

Արգենտինայի հեղինակավոր 12 հասարակական կազմակերպություններ հունիսի 23-ին հայտարարություն են տարածել հունիսի 15-ին «La Nación» օրաթերթի հրապարակած՝ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Շեֆիկ Վուրալ Ալթայի նամակի վերաբերյալ՝ նշելով, որ հոդվածի միակ նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումն է, «20-րդ դարի առաջին ցեղասպանության», որի զոհերի թիվը շուրջ 1,5 միլիոն է: Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը հունիսի 24-ին հրապարակել է «Página 12» հեղինակավոր օրաթերթը։

«Մարդկության դեմ այդ հանցագործությունը ծրագրել և իրագործել է Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդը ներկայիս Թուրքիայի Հանրապետությունն է։ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Արգենտինական Հանրապետության Ազգային Կոնգրեսի կողմից 2007 թվականի հունվարին` նախագահ Նեստոր Քիրշների կողմից վավերացված թիվ 26199 օրենքով, որով «յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»` ի հիշատակ ցեղասպանության, որին զոհ գնաց հայ ժողովուրդը»,- նշել են հասարակական կազմակերպությունները։

Հիշատակվել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության հարյուրավոր հայ մտավորականներ, հոգևորականներ և հասարակական գործիչներ համակարգված կերպով ձերբակալվեցին և աստիճանաբար սպանվեցին՝ սկիզբ դնելով այդ մեծ ողբերգությանը, որով Թուրքիան սկսեց պետական ահաբեկչության կիրառումը։ Այսօր այդ ամսաթիվը ներառված է Արգենտինական Հանրապետության պաշտոնական օրացույցում։ Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ Թուրքիայում հայերի բնաջնջման անպատժելիությունը հիմք հանդիսացավ Հիտլերի համար` հրեա ժողովրդի հոլոքոստն իրականացնելու համար։

«Թուրք դեսպանի հիմնավորմամբ՝ ո՛չ հայկական, ո՛չ հրեական պարագաները չի կարելի անվանել «ցեղասպանություն», քանի որ երկուսն էլ տեղի են ունեցել ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայից առաջ։ Արգենտինայի հայ համայնքը, ինչպես և հայկական սփյուռքի այլ համայնքներ, ձևավորվել են սակավաթիվ այն վերապրողներով, ովքեր ժամանել են 1920-ականներին՝ իրենց հիշողություններով, պատմություններով ու վկայություններով և այսօր Արգենտինայի ազգային ինքնության մաս են կազմում: Բազմաթիվ զոհերի հիշատակի նկատմամբ բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ դեսպանն ասում է, որ արգենտինացիները ստախոս են, որ Ազգային կոնգրեսը կեղծում է պատմությունը, և որ այն երկրները, որոնք ճանաչել են այս հանցագործությունը, սխալվում են»,- շեշտել են Արգենտինայի 12 հասարակական կազմակերպությունները՝ հավելելով. «Որպես արգենտինացիներ՝ մենք ափսոսում ենք մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետի կողմից ճշմարտության և արդարադատության հանդեպ ցուցաբերած այդօրինակ վիրավորանքի համար»:

Հայտարարությունը ստորագրած կազմակերպություններն են՝

Plaza de Mayo-ի տատիկներ

Plaza de Mayo-ի մայրեր – Հիմնադիր գիծ Քաղաքական դրդապատճառներով անհետացածների և կալանավորվածների հարազատներ

Մարդու իրավունքների մշտական ասամբլեա

«Բարի հիշողություն» քաղաքացիական ընկերակցություն

Սուրբ Խաչի Տասներկուսի հարազատներ ու ընկերներ

«Հիշողություն, ճշմարտություն և արդարություն» հանձնաժողով – Հյուսիսային գոտի

Մարդու իրավունքների մշտական ասամբլեա La Matanza

Արգենտինական պատմական և սոցիալական հիշողության հիմնադրամ

Իրավական և սոցիալական հետազոտությունների կենտրոն

ՈՐԴԻՆԵՐ – Մայրաքաղաք

Էկումենիկ շարժում՝ հանուն մարդու իրավունքների

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում