Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թեհրանում ելույթ ունենալով Պաղեստինի ժողովրդին աջակցություն ցուցաբերելուն նվիրված հանրահավաքին` հազարավոր մարդկանց առջև հայտարարել է, որ Պաղեստինի անկախության հռչակումից հետո Իսրայելի համար Մերձավոր Արևելքում տեղ չի գտնվելու: Ըստ նրա՝ Պաղեստինի անկախ պետության հիմնումը առաջին քայլն է լինելու պաղեստինյան բոլոր տարածքների ազատագրման գործում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես նշել էինք նախկինում, 2011 թ.-ի սեպտեմբերին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի բացման օրը, Պաղեստինը մտադիր է հայտարարել միակողմանի անկախության մասին, ինչն Իսրայելում լուրջ անհանգստություն է առաջացրել:








































