Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Եթե նախկինում սպասում էին 20-25 օր, հիմա՝ 3-4 օր․ Վրաստանում Հայաստանի հյուպատոսը՝ Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին

Եթե համեմատենք իրավիճակը, ասենք, մեկ ամիս առաջվա հետ, ապա հիմա իրավիճակը շատ լավ է, խնդիրները շատ ավելի քիչ են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց  Վրաստանում Հայաստանի հյուպատոս Արեն Առաքելյանը՝ անդրադառնալով Վերին Լարսում ստեղծված իրավիճակին և հայկական բեռնատարների շարժին դեպի Ռուսաստան:

«Այն ժամանակ պահ է եղել, որ ունեցել ենք 1000-1200 ավտմեքենա՝ Թվիլիսին շրջանցող ճանապարհին: Այժմ խնդիրը մասամբ, ըստ էության, լուծված է, գյուղմթերքը հերթ չի կանգնում Թբիլիսին շրջանցող ճանապարհին և առաջ է շարժվում: Այդ շրջանցող ճանապարհին մենք ունենք մոտ 60 բեռնատար ավտոմեքենա, որոնց մոտ 30 տոկոսը հայկական բեռնատարներ են: Բայց այդ բեռնատարները, որ կանգնեցված են այդտեղ, անցնում են 2-3 օրվա ընթացքում և դրանք արագ փչացող ապրանքներ չեն: Իսկ միրգ-բանջարեղենով բեռնված ավտոմեքենաներն անցնում են Թբիլիսին և կանգնում են դեպի Լարս տանող գծի վրա»,-ասաց նա:

Առաքելյանն ընդգծեց, որ եթե նախկինում մեր բեռնատարները Լարսով անցնելու համար սպասում էին մոտ 20-25 օր, այս պահին մանավանդ միրգ-բանջարեղենով բեռնված մեքենաները Վրաստանում սպասում են առավելագույնը 3-4 օր. «Սա միտում ունի շարունակվելու, որովհետև ռուսական կողմում գիտենք, որ ավելացվել է ավտոմեքենաների համար առանձին կանգառ, որն էլ ավելի է մեծացրել սահմանի թողունակությունը: Նաև ռուսական կողմը սահմանի թողունակության նոր կետեր բացելու հետ կապված աշխատանքներ է տանում, դա ևս նպաստելու է, որ հերթերը նվազեն, այսինքն ավելի շատ բեռնատարներ կարողանան անցնել»,-ասաց նա:

Հարցին, թե ավելի շատ հերթերի առկայությունը պայմանավորված է վրացակա՞ն, թե՞ ռուսական կողմի գործունեությամբ, հյուպատոսը պատասխանեց. «Վրաստանում Ռուսաստանից եկող բեռնատարների հերթեր չկան: Այսինքն այստեղ որևէ խոչընդոտ չկա: Իսկ դեպի Ռուսաստան տանող ճանապարհին, իհարկե, կան հերթեր ու դա կապված է սահմանի թողնունակության հետ: Որովհետև վրացական կողմը հիմնականում ձևակերպում է տարանցումը, որը տևում է 5-10 րոպե: Իհարկե, եթե ռուսական կողմը կարողանա ավելի շատ մեքենա ընդունել, ավելի շատ էստեղից բաց կթողնեն: Հիմա մենք տեսնում ենք, որ լրացուցիչ կանգառ ավելացնելու պարագայում, եթե նախկինում օրվա կտրվածքով ունենում էինք դեպի ՌԴ անցնող 270-350 բեռնատար, վերջին մի քանի օրերին ունենք 470-550 մեքենա:

Դա նաև լավատեսություն է ներշնչում, որ հերթերը շուտով կվերանան և վրացական կողմի հետ մեր հաշվարկներում էլ մոտավորապես հունիսի 26-27-ին, նույնիսկ Թբիլիսին շրջանցող ճանապարհին կուտակումներ չպետք է ունենանք»:

Ինչ վերաբերում է լաստանավով փոխադրումների հնարավորությանը, Արեն Առաքելյանը նկատեց, որ դա, իհարկե, կթեթևացներ վիճակը ցամաքային սահմանին. «Դա շատ կարևոր քայլ կլինի մեր բեռնափոխադրումները դիվերսիֆիկացնելու առումով: Սակայն, ինչպես գիտեք, այս պահին լաստանավը չի գործում: Երեկ կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևս այդ մասին հայտարարեց, որ դեռ ձգձգվում է, իսկ գործարկումը իհարկե, շատ կարևոր դեր կունենա: Հատկապես մեծ կուտակումների, բնական աղետների ժամանակ մենք արդեն այլտընտրանքային տարբերակ կունենանք բեռները փոխադրելու: Մենք հույս ունենք, որ հնարավորինս շուտ կգործարկվի լաստանավը»,-ընդծեց նա:

Անդրադառնալով նրան, որ Վրաստանը բարձրացրել է իր տարածքով անցնող բեռնատարների համար վճարի չափը, Արեն Առաքելյանն ասաց, որ Վրաստանի կառավարությունը պաշտոնական բացատրություն չի տվել դրան. «Կարելի է տարբեր պատճառներ նշել՝ գնաճ, ճանապարհների վերանորոգման ծախսեր և այլն, բայց այդ ամենը պաշտոնական տեղեկատվություն չէ, ուստի այս պահին ես չեմ կարող նշել հստակ պաշտոնական պատճառները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում