«Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, սակայն կողմերի միջև վստահություն կա». Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Այո, մեր միջև կան տարաձայնություններ շատ հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի։ Բայց մենք վստահություն ունենք, Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է Ռուսաստանին և Ուկրաինային մեկ սեղանի շուրջ նստեցնել»,- ասել է Չավուշօղլուն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում։ Նրա խոսքով՝ Անկարան փորձում է, որքան հնարավոր է, շուտ լուծել սևծովյան նավահանգիստներից հացահատիկով նավերի արտահանման խնդիրը։
«Մեր ռազմական պատվիրակությունը արդյունավետ հանդիպում ունեցավ Մոսկվայում։ Հիմա մենք ցանկանում ենք Ստամբուլ պատվիրակություններ կանչել Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ՄԱԿ-ից, որպեսզի այնտեղ մեխանիզմ ստեղծենք»,- ընդգծել է Չավուշօղլուն։