Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Մի կողմից արտահանողները լուրջ խնդիրներ ունեն, մյուս կողմից՝ արտադրողները, սա մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

 Պարոն Պետրոսյան, ծիրան մթերողներն արդեն խնդիրների առաջ են կանգնած, նրանք շում են, որ տասնյակ տոննաներով ծիրանը մնացել է, չգիտեն՝ ինչպես սպառել, քանի որ Լարսում հերթեր են: Այս խնդրին ինչպիսի՞ լուծում պետք է տրվի:

Այդ խնդիրներին վաղօրոք էր պետք է լուծում տակ: Այն ժամանակ, երբ մենք անդամագրվեցինք ԵԱՏՄ-ին, մեզ համար պետք է ստեղծվեին արտոնյալ պայմաններ ու հնարավորություններ՝ ազատ և անարգել հաղթահարելու ռուսական սահմանը: Սակայն դա գործնական լուծում չստացավ, ամեն տարի որոշակի ժամանակահատվածում, հատկապես բերքահավաքի շրջանում էլ ավելի է սրվում խնդիրը: Իսկ այս տարի արդեն հայտնի իրադարձությունների պատճառով գիտենք՝ ինչ է կատարվում սահմանին: Հատկապես Վրաստանի տարածքում մեծ կուտակումներ կան բեռնատարներին, որը գնալով ավելի է մեծանալու, քանի որ սկսվում է ամառային հանգստի շրջանը և ուղևորափոխադրումներն են սկսում ակտիվանալ: Սա պետք է լուծում ստանար ժամանակին ՌԴ իշխանությունների հետ համապատասխան աշխատանքի շրջանակներում: Մենք՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, պետք է որևէ խոչընդոտ չունենայինք: Մինչև մինչև Լարսի անցակետ հասնելը մենք պետք է ունենայինք հնարավորություն մաքսային զննումն անցնելու, հետո նոր մուտք գործելու Վրաստանի տարածք: Աշխատանք պետք է տարվեր նաև վրացական իշխանությունների հետ, քննարկումներ, բանակցություններ, լուծումներ գտնել, որպեսզի մեր ապրանքները, հատկապես արագ փչացողները հատուկ ռեժիմով կարողանայինք սահմանը հաղթահարել: Բազմաթիվ հրապարակումներ կան, թե ինչպիսի կորուստներ ենք ունենում, ինչ լրացուցիչ ծախսեր, դժվարություններ և նաև ապրանքի որակն ինչքան է վատանում, երբեմն նաև փչանում: Սա մասնավոր հատվածի անելիքը չէ, սա գյուղացու կամ արտահանողի խնդիրը չի, սա իրենց հնարավորությունից դուրս է: Սա պետք է միջպետական փոխհարաբերությունների հարթության վրա լուծումները տրվեն: Օրերս լուսաբանվեց Էկոնոմիկայի նախարարի այցը Վերին Լարս, բայց այդպես էլ  չհասկացանք՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կամ արդյոք ձեռք են բերվել, թե ոչ, կամ ինչ պետք է ակնկալել: Այսօրվա դրությամբ արձագանք չկա:

Ինչ վերաբերում է ծիրանի բերքահավաքին, այն հիմա ընթանում է, հարթավայրում գինը նախորդ տարիների համեմատ ավելի ցածր է, բնականաբար: Իմ տեղեկություններով կոնկրետ Արտաշատի տարածաշրջանից մոտ 400 դրամով են գնում ծիրանը, որը նախորդ տարիների համեմատությամբ էականորեն ցածր գին է: Եթե հաշվենք ստեղծված իրավիճակը, պարարտանյութերի, դիզվառելիքի, թունաքիմիկատի զգալի թանկացումները, ապա սա լուրջ խնդիր է: Մի կողմից արտահանողները լուրջ խնդիրներ ունեն, մյուս կողմից արտադրողները ունեն, և սա մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու:

Պարոն Պետրոսյան, նույն խնդրի առջև են կանգնած նաև խաղող արտադրողները: Թեև նրանք կարող էին մինչև հուլիսի 1-ը պայմանագրեր կնքել, բայց մթերող ընկերությունները որևէ առաջարկով հանդես չեն գալիս: Այսինքն տարեցտարի նույն խնդիրները մնում են և լուծում չեն ստանում:

Սա էլ է շատ ցավոտ հարց ու էլի պատկան մարմինները շատ լուրջ անելիք ունեն: Որոշակի աջակցություն, իհարկե, կա մթերող ձեռնարկություններին, բայց առաջին հերթին պետք է այդ սպիրտների  ներկրման վրա շատ խիստ հսկողություն և սահմանափակումներ դրվեն, որովհետև քիչ քանակությամբ խաղող ընդունելով, շատ հաճախ մեծ թվեր են նկարում, քանի որ իրենց ունեցած սպիրտն օգտագործելով ցույց են տալիս, իբր դա խաղողի հումքից ստացված արտադրանք է: Առաջին հերթին դա պետք է կանխել, որպեսզի այնտեղ կարգուկանոն լինի: Երկրորդը, պետք է ընդհանրապես, հետամուտ լինել, թե ինչու պետությունը հսկայական վարկային ռեսուրսներ, հսկայական միջոցներ, արտոնություններ է տրամադրում, բայց դրա արդյունքում համարժեք վերաբերմունք չի ստանում մթերողների կողմից: Հիմա պարտադրում են պայմանագրեր կնքել, բայց չմոռանանք, որ որոշ ընկերություններ ուղղակի ձևական տվյալ խաղողագործի հետ թուղ են ստորագրում, որտեղ չի նշվում մթերման գինը: Շատ դեպքերում պայմանագրի երկու օրինակն էլ մնում է մթերող ընկերության մոտ: Հետագայում, երբ գալիս է ժամանակը, իրենց համար ցանկալի, ընդունելի գին են ձևակերպում և առաջարկում գյուղացուն, ասելով՝ համաձա՞յն ես այս պայմաններով հանձնել, ես պատրաստ եմ սիրով մթերել: Դա պայմանագիր չի կարող կոչվել: Պայմանագրում հստակ պետք է սահմանվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները, գյուղացուն ինչ քանակի, ինչ որակի խաղող պետք է հանձնի, մթերողն ինչպե՞ս, ինչ ժամկետներում պետք է կազմակերպի մթերումը և վճարումների կարգը, որը ամենակարևորն է: Ինչ գնով է մթերելու և երբ է վճարելու: Եթե պայմանագրի մեջ չկա վճարման մասին որևէ կոնկրետություն, չի նշվում գինը, դա աբսուրդ է: Մթերողը կարող է ցանկացած գին առաջարկել և գյուղացին կարող է ինքնակամ հրաժարվել այդ պայմանագրից կամ մթերումներից: Այդ պայմանագրերի նկատմամբ հսկողությունը պետք է խիստ մեծացվի և հստակ պետք է գին ֆիքսվի պայմանագրում:

Այսինքն՝ առկա խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում, հակառակ դեպքում ամեն տարի նույն խնդրի առաջ ենք կանգնելու:

Ոչ թե անհապաղ, այլ վաղուց պետք է այդ խնդիրները լուծված լինեին: Հիմա, կարելի է ասել՝ գնացքը մեկնել է: Հիմա կարճ ժամանակ է մնացել, օրերի խնդիր է մթերումների հարցը, լոլիկի արտահանումն է դժվարացել, ծիրանի, մնացած պտուղների հարցն է, առանց այդ էլ այս տարի ծիրանի բերքը շատ չէ: Վերջին մեկ ամսում ուժեղ քամիները ուղղակի լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց գյուղացուն, բերքի զգալի մասը կիսախակ վիճակում թափվել է ծառից: Այստեղ պետք է գլոբալ մոտեցում ցուցաբերել, խնդիրները լուրջ են, մասշտաբային են, դժվար են, բայց վստահ եմ, որ լուծման տարբերակներ կարելի է գտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում