Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեդալները` Բաքվից Երևան․ Հայ մարմնամարզիկների ֆանտաստիկ արդյունքը․․․

ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ): «Մեր տղաները, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»,- ասված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան գրառման մեջ: Հիշեցնենք, որ փուլերից վերջինը տեղի էր ունեցել Բաքվում, որին մեր հավաքականը հասկանալի պատճառով չէր մասնակցել։ Մասնակցության պարագայում մերոնց արդյունքները անհավանական բարձր կլինեին։ Ի դեպ, մեր մարզիկների մեդալներն ու մրցանակները Բաքվից գնացքով ուղարկվել են Երևան։ Փուլերից մեկը բաց թողնելով աշխարհի բարցարձակ գավաթակիր դառնալն ընդունենք, որ ֆանտաստիկ արդյունք է։ Ավելի վաղ Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերի ավարտից հետո մարզաձևի միջազգային ֆեդերացիան ամփոփել էր արդյունքները:

Հենացատկում Արթուր Դավթյանը վաստակել էր 90 միավոր և ամբողջ տասը նիշով ետ է թողել իրեն հետապնդող ուկրաինացի Նազար Չեպուրնիինը։ Օղակներում 85 միավորով անգերազանցելի է դարձել Վահագն Դավթյանը: Երկրորդ տեղը գրաված թուրք Իբրահիմ Չոլակը վաստակել է ընդամենը 80 միավոր։ Նույն վարժությունում երրորդն է մեր մեկ այլ շնորհալի մարզիկ, տակավին երիտասարդ Արթուր Ավետիսյանը: Հիշեցնենք նաև, որ առաջատարներից Հարություն Մերդինյանը ընդամենը երկու փուլի էր մասնակցել, արժանացել էր մեդալների, բայց միավորները, բնականաբար, չէին բավարարել ընդհանուր հաշվարկով մրցանակակիր դառնալու համար։ «Առաջին անգամն է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում պետք է միավորներ հավաքեինք, որը մեզ հնարավորություն կտար մասնակցել աշխարհի առաջնությանը: Աշխարհի գավաթի խաղարկությունը շատ հաջող ստացվեց ամբողջ թիմի համար: Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն արդեն իսկ հավաքել են պահանջված միավորները: Մեր առաջնային խնդիրն աշխարհի առաջնության համար առաջացած խնդիրը լուծելն էր։ Օլիմպիական այս շրջանը լինելու է Արթուր Դավթյանինը: Նա հաջորդ մրցաշարերում ամենալավ արդյունքն է գրանցելու: Դավթյանը հրաշալի է տիրապետում ցատկերին»,- Դոհայում տեղի ունեցած մրցաշարից հետո ասել էր մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։ Արդեն իսկ գրանցված արդյունքներն իր հերթին ավելի քան խոսուն են։Անցյալ տարի Տոկիոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը պատմական հաջողության էր հասել նվաճելով բրոնզե մեդալ։

Սա անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական մեդալն էր մարմնամարզությունում։ Տոկիոյից հետո Դավթյանի արդյունքները ցույց են տալիս, որ մեր մարզիկը նպատակ է դրել զարգացնել հաջողությունը։ Ի դեպ օրեր առաջ Արթուր Դավթյանը ևս մեկ լուրջ հաջողություն է գրանցել։ Մեր մարմնամարզիկը հանդիսանում է նաև Ֆրանսիայի չեմպիոն։ Նա առաջին անգամ Ֆրանսիայի ակումբային առաջնության հաղթող է դարձել այդ երկրի «Լա Սոտվիլ» թիմի կազմում։ Եզրափակիչ մրցավեճում «Լա Սոտվիլն» առավելության է հասել Ֆրանսիայի վերջին հինգ տարիների անփոփոխ չեմպիոն «Անտիբուա» ակումբի նկատմամբ։

Վերջին անգամ «Լա Սոտվիլը» չեմպիոն էր դարձել 2004 թվականին, որին հաջորդած տարիներին նվաճել էր 3 արծաթե ու 5 բրոնզե մեդալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում