Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ալիևը սխալ է անում, շատ որոշումներ, որ Փաշինյանը կարող է ընդունել իր հոգում, չի կարող հրապարակայնորեն արտահայտել․ Տարասով

Իրանում մի շարք հանդիպումներ ու պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է նաև Ադրբեջան։ Այստեղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է երկրի արտգործնախարարի և նախագահ Ալիևի հետ։ Սերգեյ Լավրովը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ այդ թվում ևս մեկ անգամ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի։

Ռուսաստանցի քաղաքագետ  Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ Լավրովի շրջագայության «մեխը» ոչ թե Բաքուն էր, քայլ Թեհրանը․ «Լավրովը Իրանում շատ կարևոր բանակցություններ է  անցկացրել իրանական կողմի հետ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, դիտարկվել են նաև նոր համաձայնագրեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններում։ Կարող ենք ասել, որ Լավրովը պարզապես ճանապարհին մտել է Բաքու։ Իհարկե  նա ընդունվել է արտգործնախարարի ու նախագահի կողմից, բայց այստեղ յուրահատուկ ոչինչ չկա։Բնականաբար խոսք է գնացել տարածաշրջանային իրավիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները կատարելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը հիշատակեց վերջին շրջանի բարձր մակարդակներով տեղի ուենցած հանցիպումները և նշեց, որ դրանց ֆոնին Լավրովը որևէ լուրջ  ու սենսացիոն հայտարարություն չի արել․ «Ադրբեջանի նախագահ էլ՝ ելնելով պատերազմում հաղթանակ տանելու հանգամանքից, փորձեց ևս մեկ անգամ իրր պայմանները թելադրել Հայաստանին»։

Միևնույն ժամանակ քաղաքագետն առաջ քաշեց մեկ կանրևոր հանգամանք․ «Հարցն այն է, որ այժմ տարածաշրջանում իրավիճակը չի դիտարկվել որպես  լոկալ հարավկովկասյան խնդիր։Այն բանից հետո, երբ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններն արգելափակվել են, Ռուսատսանը սկսում է նոր հնարավորություններ փնտրել հարավ  շարժվելու  համար, Թուրքիայի միջոցով՝ Միջերկրական ծով, Իրանի միջոցով՝ Պարսից ծոց։ Ռուսաստանի համար անդրկովկասը դառնում է  շատ կարևոր տարածաշրջան, ուստի Մոկսվան հետաքրքված է իրավիճակի կայունությամբ, նոյեմբերի 9-ի համաձայնագրերի ի կատար ածմամբ, ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակմամբ»։

Տարասովը նաև համարում է, որ այժմ բարդ է առանձին բանակցություններ վարել կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով․ «Դժվար է ասել՝ քաղաքականությու՞նն է կարևոր, թե  տնտեսությունը։ Առաջանում է նաև սահմաննների դեմարկացիայի խնդիրը։ Ինչպե՞ս անել դա, երբ կողմերը միմյանց  տարածքային ամբողջականությունները չեն ճանաչել։ Միայն դրանից հետո  վիճահարույց հարցերը կարող են լուծում ստանալ։ Եթե դա չի արվում, ուրեմն այդ ուղղությամբ բանակցություններ վարել չի լինի։ Երևանն ու Բաքուն ասում են, որ իրենք պատրաստ են բանակցություններ վարել, բայց միայն ասելով հարց չի լուծվում։Գալիս է նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղն իր տարածքն է, կարգավիճակի հարց գոյություն չունի, իսկ Երևանը համարում է, որ պետք է Ղարաբաղի հայերի կարգավիճակը որոշվի։Այստեղ նորից մանրուքներ են ի հայտ գալիս։ Փաշինյանը հայտարարում է, որ իջեցնում է Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, բայց հարցն այն է, որ այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Ֆորմալ առումով այդ անկլավի հարցը կարող է լուծվել  առանց Երևանի՝ այսինքն Բաքվի ու Երևանի միջև։ Երևանը հրաժարվել է Արցախի անկախությունը ճանաչելու հեռանկարից։ Եվ եթե դա իրավաբանորեն Արդբեջանի տարածքն է, ռուս խաղաղապահներն  էլ Ղարաբաղի հայերի անվտանգությունն են երաշխավորում, ապա կարող է կարգավիճակի հարցը քննարկվել առանց Երևանի։ Երևանը կարող է լինել դիտորդ, կոնսուլտանտ։ Կան տեխնիկական հարցեր՝ Լաչինի միջանցքը,բայց կոմունիկացիները կարող են լինել ոչ միայն Հայաստանի, այլ Ադրբեջանի միջոցով ևս։ Ահա այսպիսի հարցեր  կան, որոնք մնում են չկարգավորված, չորոշված։ Չնայած  փոխվարչապետերը հանդիպում են, բայց կոմունիկացիների ապաշրջափակման հարցը լուծել չի ստացվում։Այստեղ որոշակի փակուղային իրավիճակ է։ Հրապարակայնորեն ասում են՝ պատրաստ ենք ստորագրել, բայց  առանց տարածքային ամբողջականություն ճանաչելու  ինչպե՞ս եք ստորագրելու։ Իսկ եթե ճանաչում ենք, ճանաչում եք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Այդպես  էլ ասեք»։

Քաղաքագետը նշում է՝ հայ հանրությունը և իշխանությունը դեռևս ցնցվում են արձանագրված պարտությունից, բայց հիմա էլ գիտակցում են, որ ամեն ինչ տանուլ են տվել․ «Ես համարում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը հնարավորություն ուներ փոխանակել Ղարաբաղի հարակից շրջանները՝ կարգավիճակի դիմաց։ Բայց այդ հնարավորությունը չօգտագործվեց և հիմա մենք ունենք այն, ինչ ունենք։ Հիմա ստացվում է հետևյալ պատկերը՝ Ռուսաստանը իրավիճակին ավելի լայն է նայում։ Ռուսաստանին պետք է կայունություն և հիմա  իր համար անսկզբունքորեն այնքան էլ կարևոր չէ, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ դիրքորոշում ունեն։ Այստեղ հարցը կոմունիկացիոն հնարավորություններն ու դեպի հարավ ճեղքումն է»,-ընդգծեց նա։

Տարասովը   նշում է՝ ճիշտ էին իրենց կանխատեսումները նաև Հայաստանի ընդդիմադիր դաշտի գործունեության մասին․ «Խոսեցին, խոսեցին, խորովածը կերան, վրանները դրեցին, հետո ցրվեցին տներով։ Այս հոգեբանական  վիճակը Հայաստանում դեռ երկար է շարունակվելու։ Ադրբեջանը սխալ է թույլ տալիս, պետք է  ընդունի, որ Փաշինյանը շատ  բարդ իրավիճակում է և շատ որոշումներ, որ նա կարող է ընդունել իր հոգում, չի կարող հրապարակայնացնել։ Արևմուտքը, որը հանդես է գալիս միջնորդի դերում, շատ բան անել չի կարող, նրա ազդեցությունն էլ տարածաշրջանում շատ կտրուկ անկում է  ապրում։ Տեսեք՝ Վրաստանին էլ դուրս թողեցին ԵՄ անդամության թեկնածությունից։ Սա նշանակում է, որ այդ տարածաշրջանն ամեն դեպքում Ռուսաստանի ազդեցության ներքո է։ Ահա այսպիսի աշխարհաքաղաքական վիճակ է։ Շատ բան կախված է Ուկրաինայում իրավիճակի հանգուցալուծումից։ Սպասվող իրադարձությունների անոնսն էլ Լավրովն իր այցելություններով արտահայտում է»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում