«Ուկրաինան չպետք է պատրանքներ ունենա ԵՄ-ին արագ անդամակցելու հարցում։ Սա երկար ընթացակարգ է, որը կսկսվի միայն հակամարտության ավարտից հետո». այս մասին ուրբաթ օրը, France 2 հեռուստաալիքի եթերում, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում եվրոպական հարցերով պատվիրակ Կլեման Բոնը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշումը պատմական պահ էր, որն անհրաժեշտ էր Եվրոպային։ «Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կլինի մեկ գիշերվա ընթացքում։ Վաղը պատրանքներ չստեղծվելու համար պետք է միանգամից ասել, որ սա մի ընթացակարգ է, որը կսկսվի, միգուցե, մի քանի ամսից, կլինի երկար ու պահանջկոտ»,- հայտարարել է Բոննը։