Գերմանիան ընկերությունների հետ ակտիվորեն աշխատում Է ՌԴ-ից հացահատիկի հնարավոր դուրսբերման հարցով: Այդ մասին, Բեռլինում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ԳԴՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Աննալենա Բերբոքը: «Ռուսաստանյան հացահատիկի հետ կապված արգելափակում չկա… արտահանումը մնում Է այնքան մեծ, որքան անցյալ տարի:
Կան մի քանի ընկերություններ, որոնք վստահ չեն, թե իրենք կարող են արդյոք հացահատիկը փոխադրել նավերով, ուստի մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի հստակ հասկանալ տանք այդ ընկերություններին, որ այդ հացահատիկը կարող Է դուրս Է բերվել նաեւ Ռուսաստանից: Բայց դա շարունակվում Է»,-ասել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: