Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աննախադեպ բասկետբոլային երեկոն ու Հայաստանի հավաքականի հաղթանակը

Ռեքս Քալամյանի գլխավորությամբ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջին մրցավեճը նշանավորվեց տպավորիչ հաղթանակով։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած SADA CUP միջազգային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցեց «Թիմ ԱՄՆ»-ի հետ ու առավելության հասավ խոշոր 94։59 հաշվով։ Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ վաստակելով 33 միավոր: Նա նաև 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 11 արդյունավետ փոխանցում: Նշենք, որ երեկվա խաղին չմասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Քրիս Ջոնսը։ Լիոնի ԱՍՎԵԼ-ի կազմում նա մասնակցում է Ֆրանսիայի չեմպիոնական սերիային։ Ջոնսը ազգային թիմին կմիանա փոքր երկրների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։ Հաշվի երեկվա խաղում մեր հավաքականի ցույց տված խաղն ու պոտենցլաւ կարող ենք ասել, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է բարձր արդյունքի հասնել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում։ «Այս խաղում մենք իսկապես մեծ աշխատանք կատարեցինք: Գործեցինք, ինչպես մեծ, իսկական թիմ: Ուրախ եմ գրանցված արդյունքի համար, որովհետև թիմային աշխատանք էր:

Անդրե Սփայթ-Մկրտչյանը պարզապես անգերազանցելի էր, մյուս խաղացողները ևս բարձր մակարդակի վրա էին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Քալամյանը: Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը B ենթախմբում է, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում։2016 թվականին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը` դարձել էր մրցաշարի չեմպիոն: Մեր ազգային թիմը իրավունք էր ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Այս մրցաշարում Հայաստանի հավաքականը փալյուն ելույթով աչքի ընկավ մեր երկրում առաջացնելով բասկետբոլային բում։ Մասնավորապես խորվաթ մասնագետ Նիկշկա գլխավոժրությամբ Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել էր այպիսի հավաքականների ինչպիսիք են Սլովակիան և Շվեդիան։ 2018 թվականին էլ Հայաստանի հավաքականը հաղթահարեց Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլումը։ Մեր ազգային թիմն առավելության էր հասել Ալբանիայի նկատմամբ և զիջել Դանիային։ Այն ժամանակ չստանալով պատշաճ աջակցություն մեր հավաքականը չմասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլին։ 4 տարի անց ունենք նոր և մարտունակ հավաքական, որը կարծում ենք կարող է գոնե կրկնել տարիներ առաջ գրանցված հաջողությունները։ Ավելի ստույգ Ռեքս Քալամյանի գլխավորությամ ունենք հնարավորություն կրկին վերադառնալու բարձր բասկետբոլային հարթակ։

Երեկ համոզվեցինք, որ մեր երկրում հետաքրությունը բավական մեծ է այս մարզաձևի նկատմամբ։ Հաղթական մրցավեճին մարզահամերգային համալիրում ներկա էր մոտ 4 հազար մարզասեր։ Նշենք, որ մեր երկրում բասկետբոլային մրցավեճին երբեէ այս քանակության երկրպագուներ ներկա չէին գտնվել։ Այս տեսանկյունից երեկվա հանդիպումը կարելի է համարել աննախադեպ։ Հայաստանի ազգային հավաքականը վերելքի շրջանում ելույթ էր ունենում «Միկա» մարզադահլիճում որը տեղավորում է մոտ երկու հազար հանդիսական։ Այն ժամանակ հազարավոր երկրպագուներ հնարավորություն չէին ունենում իրենց սիրելի հավաքականին երկրպագել մարզադահլիճից։ Կասկածից վեր է, որ ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականը Մարզահամերգային համալիրում ելույթ կունենա լեփ լեցուն տրիբունաների ներքո։

Վաղը ժամը 19-ին Ռեքս Քալամյանի գլխավորությամբ մեր հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի SADA CUP-ի շրջանակներում մրցելով Իրանի հետ։ Հունիսի 26-ին էլ մեր ընտրանին վերջին մրցավեճը կանցկացնի Մալթա մեկնելուց առաջ։ Այդ օրը Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Սիրիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում