Բանգլադեշում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 68-ի։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ հեղեղումների հետևանքով հյուսիսարևելյան Սիլհեթ շրջանում զոհվել է 46 մարդ, հյուսիսային և կենտրոնական Միմենսինհ շրջանում՝ 18 մարդ, և հյուսիսային Ռանգպուր շրջանում՝ 4 մարդ: Վերջին 3 օրվա ընթացքում շարունակվող ջրհեղեղների պատճառով այս շրջաններում ավելի քան 4000 մարդ տուժել է ջրային հիվանդություններից։