Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանի կանխատեսմամբ՝ մեզ բավականաչափ հետաքրքիր ամառ է սպասվում․ «Աշխարհը խառն է: Պրոքսի պատերազմը Իրանի և Իսրայելի միջև խորանում է․ իրավիճակն անկանխատեսելի է: Հումանիտար լրջագույն խնդիր կա․ քաոտիկ իրավիճակ է»:
Փորձագետը նշեց, որ աշխարհի կարևոր խաղացողները կրկին կենտրոնանում են Մերձավոր Արևելքի վրա․ «Մերձավոր Արևելքը լոգիստիկ կարևորագույն հանգույց է: Հայաստանը հարաբերությունները պետք է զարգացնի Մերձավոր Արևելքի երկրների հետ․հեռանկարային հնարավորություններ կան»: