Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել Ուկրաինայի Անվտանգության ծառայության պետ Իվան Բականովին՝ Խերսոնի կորստի, մի շարք անհաջող գործողությունների, ինչպես նաև՝ գերատեսչության որոշ բարձրաստիճան աշխատակիցների կողմից մարտադաշտը լքելու պատճառով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Զելենսկին մտադիր է իր մանկության ընկերոջը և նախընտրական շտաբի նախկին ղեկավարին փոխարինել ծառայության աշխատանքին ավելի լավ տիրապետող անձնավորությամբ։ Այս հարցով զբաղվում է նաև Արևմուտքի երկրներից մեկի դիվանագետը, ով Կիևին խորհուրդ է տվել ԱԱԾ արդիականացման համար անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Բականովը, ով ղեկավարել է գերատեսչությունը 2019 թվականից, չի կարողացել բարելավել դրա աշխատանքը։