Thursday, 30 06 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նորանշանակ դեսպանը
Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում
Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ամասիայում բնակարաններից մեկի ավտոտնակից առանձնապես խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել
Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Արագածոտնի մարզի Կոշ և Ուջան բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Հունիսի 28-ին Հայաստանում ծնունդների թիվը
Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը․ Արարատ Միրզոյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանի հավաքականը հաղթեց ջախջախիչ հաշվով
Եթե դա չի հուզում ռուսներին, պարսիկներին, ինչո՞ւ ենք մենք ընկնում ոտքի տակ
Դատավոր Վարդուհի Հովնանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ․ ԲԴԽ
Երևանի հետ հարաբերությունների հաստատման համար Անկարան սպասում է ուկրաինական պատերազմի ելքին
Երբ տարվում ենք կեղծ օրակարգերով ու ապուշություններով, դրա համար վճարում ենք ապագայում, այս դեպքում` շատ մոտ ապագայում
Ընդդիմութան տապալումից հետո այսօր Փաշինյանն ավելի լեգիտիմ է, քան 2018-ին
Երևանում և 4 մարզերում հոսանքազրկումներ կլինեն․ ՀԷՑ
Անձնակազմի ունակությունների կատարելագործում, աշխատանքների ներդաշնակեցում. ԱԻՆ-ը Վանաձորում ուսումնավարժանք է անցկացրել
«Զվարթնոցի» այցելուները հնարավորություն կունենան տեսնելու տաճարը վերակազմված տարբերակով
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին
21:00
Ասիա-խաղաղօվկիանոսյան գործընկերության ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը
20:50
Խարկովում ռուսական ուժերը 2 դպրոց են ոչնչացրել
«Պայմանավորվածությունների իրականացումը կապահովի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»․ Զախարովա
Համատեղ ծրագրեր հայ և սերբ երիտասարդների մասնակցությամբ. հանդիպում ԿԳՄՍ նախարարությունում
20:20
«Թրամփը կոչ է արել՝ գրոհել Կապիտոլիումը». Սպիտակ տան նախկին աշխատակից
20:10
Բայդենը մտադիր Է ԱՄՆ-ի բանակային կորպուսներից մշտական շտաբ ստեղծել Լեհաստանում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Խերսոնի մարզը պատրաստվում է «ինքնորոշման հանրաքվեի»
ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն դրամի վնաս

Թուրքիայի արդարադատության նախարարությունը օրինական է ճանաչում Էրդողանի մասնակցությունը նախագահական ընտրություններին

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի երրորդ ժամկետով առաջադրումը համապատասխանում է օրենքին:

Այս մասին, հայտնում է թուրքական Haberler.com-ը:

«Թեկնածուն նախագահ Էրդողանն է, նրա թեկնածությունը լեգիտիմ է»,- ասել է Բոզդաղը:

Թուրքիայում տարբեր ընդդիմադիր շրջանակներ պնդում էին, որ երկրի սահմանադրության համաձայն՝ Էրդողանը չի կարող երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Հակառակ տեսակետը պնդողներն էլ նշում են, որ երկրում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո, երբ երկրում անցում է կատարվել նախագահական կառավարման համակարգի, սա լինելու է Էրդողանի երկրորդ առաջադրումը, ինչը սահմանադրությամբ թույլատրվում է:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ձախ քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի մասնակցությունը 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին անօրինական կլինի։

Ըստ Քըլըչդարօղլուի՝ արտահերթ ընտրություններ նշանակելու համար Էրդողանը պետք է ցրի խորհրդարանը, ինչից հետո կարող է հավակնել բարձրագույն պետական պաշտոնին։

Թուրքիայում , և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2023 թվականի կեսերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում