Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ահա թե ինչու էր Լավրովը կապել սահմանն ու Փարուխը

«Մենք, այլ պայմանավորվածությունների համաձայն, պատրաստ ենք խորհրդատվական ծառայություններ տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցերով Հայաստանում ու Ադրբեջանում ստեղծված հանձնաժողովներին։ Այս առումով կան կոնկրետ առաջարկներ, որոնք ուրախ կլինեմ Ձեզ հետ քննարկել», Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը հատկապես ուշադրություն է գրավում նրա երևանյան հայտնի հայտարարության ֆոնին, երբ Հայաստան այցի ընթացքում պատասխանում էր Արցախի Փարուխ գյուղի և Քարագլուխ բարձրունքի շուրջ իրադրության մասին հարցին: Լավրովի պատասխանը դարձավ որոշակի աղմկոտ իրադրության պատճառ, որովհետև ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ՝ երբ կսկսի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, կլուծվեն նաև Փարուխի հետ կապված հարցերը: Նրա հայտարարությունը առաջացնում էր պարզ հարց, թե ինչու՞ է ՌԴ արտգործնախարարը կապում Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հարցը Արցախ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցածի հետ: Ընդ որում, այդ համատեքստում ընդամենը րոպեների կամ ժամի ընթացքում հնչեց Բաքվի պատասխանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե՝ «Փարուխը Ադրբեջանի տարածք  է, որտեղ ժամանակավոր տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ»: Սա իհարկե Բաքվի հայտնի «թեզերի» շրջանակում է, սակայն իհարկե տվյալ պարագայում ակնառու է պետական սահմանի և շփման գծի «համադրման» հարցում Լավրովի հայտարարության ուշագրավ լինելը:

Բաքվի արձագանքից հետո «արձագանքեց» ՌԴ ԱԳՆ-ն, որը իր պաշտոնական կայքում խմբագրեց Լավրովի երևանյան խոսքը և այն ներկայացրեց բոլորովին այլ կերպ, թե իբր Լավրովը հայտարարում է, որ սահմանազատման հարցում աշխատանքի մեկնարկը կողմերի միջև կբարձրացնի վստահությունն ու այդ կերպ թույլ կտա կանխել հետագա լարվածություններ: Գործնականում սակայն, Լավրովը Երևանում խոսել էր շատ պարզ ու հստակ և որևէ գրավոր խմբագրում ի զորու չէր փոխել «նստվածքը»: Միաժամանակ, հազիվ թե Լավրովի նման փորձառու դիվանագետը չի հասկացել հարցը կամ շփոթել է Փարուխի և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի կարգավիճակները: Այդ իմաստով, դեռևս Լավրովի երևանյան հայտարարության և հետո դրա «պաշտոնական խմբագրման» առիթով կարծիք հայտնեցի, որ Երևանում Լավրովը «բաց է թողել» ակնարկ, որը հասկանալի է գուցե միայն «թեմային շատ մոտ տիրապետողների» համար, որից հետո ՌԴ ԱԳՆ-ն պարզապես հարկ չի համարել շարունակել թեմայի արդեն հրապարակային ծավալումը և աղմուկը «չտիրապետողների» շրջանում: Այդ առումով է, որ Լավրովի՝ Բաքվում Ալիևի հետ հանդիպմանն ասվածը ստանում է բավականին հատկանշական բնույթ: Թե ինչ կոնկրետ առաջարկներ ունի Լավրովը Ալիևին, սա իհարկե գլխավոր հարցն է տվյալ պարագայում, որի պատասխանի վարկածներ կարող են ի հայտ գալ իրադրության զարգացումների ընթացքում: Բայց թերևս ակնառու է, որ Երևանում իր արած հայտարարությամբ Լավրովը նախապատրաստել է Բաքվում առաջարկի ներկայացումը, հատկապես, որ Երևան այցից առաջ ՌԴ արտգործնախարարը եղել էր Անկարայում, Երևանից օրեր անց և Բաքու այցից առաջ էլ՝ Թեհրանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում