Միայն ֆինանսը բավարար չէ խնդիրները լուծելու համար, Հայաստանում ինստիտուտները լավ չեն աշխատում, սովետական են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջուկային ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը:
Գիտնականի խոսքով՝ Կրթությունը վերջին տարիներին Հայաստանում լքված է եղել․ «Գիտությունը և տեխնոլոգիան զարգանում են պատվիրատուների կողմից. պետությունը պետք է իմանա` ինչ պատվիրի․«ՊՆ-ն պետք է ունենա գիտական մասնագետներ, որոնք կտան պատվերներ»:
Ըստ Դանագուլյանի՝ գիտական համայնքները չունեն կոնսենսուս, թե որ ուղղությունը խթանեն: