«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի ու փաստաբան Վահագն Մարտիրոսյանի բնորոշմամբ Վարդազարյան-Ջհանգիրյան սկանդալային խոսակցությունը խայտառակություն են համարում պետության համար:
Մարտիրոսյանը կարծում է, որ նման ձայնագրությունից հետո ԲԴԽ ամբողջ կազմը պետք է հեռանար․ «Այս ամենի մեղավորը իշխանությունն է: Սա ցույց է տալիս ԲԴԽ անդամների վերաբերմունքը պետության նկատմամբ: Անթույլատրելի էր այն թեման, որը քննարկվում էր ձայնագրության մեջ: Եթե ԲԴԽ-ում է նման բարքեր տիրում, պատկերացնում ենք դատական համակարգում ինչ է կատարվում: ԲԴԽ խորհրդի անդամը գերքաղաքականացված է, սա անթույլատրելի է: Ջհանգիրյանը ԲԴԽ-ի հավաքական կերպարն է»:
Միսկարյանն էլ նշում է, որ կառավարությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի այս բարքերը կազմաքանդելու համար․ «Ակնհայտ է՝ գործող դատավորների մեծ մասը թրծվել է քրեաօլիգարխիկ համակարգում: Ինստիտուցիոնալ մակարդակում պետական կառույցները կայացած չեն»: