Թուրքիան դիտարկում է Eurofighter Typhoon կործանիչներ գնելու հարցը, եթե ԱՄՆ-ն չցանկանա Անկարային F-16 վաճառել։ Այս մասին հայտնում է թուրքական Star թերթը։ «Քանի դեռ թուրքական ազգային կործանիչը ծառայության մեջ չէ, Թուրքիան կարող է ձեռք բերել Eurofighter Typhoon՝ որպես միջանկյալ լուծում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-16 տրամադրել»,- ասել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քուչուկակյուզը։
Թերթի տվյալներով՝ Քուչուկակյուզը մայիսին այցելել է Մեծ Բրիտանիա և հանդիպել թագավորական ռազմաօդային ուժերի հրամանատար, մարշալ Մայք Ուինգսթոնի հետ։ Թուրք գեներալը Բրիտանիայում ուսումնասիրել է «Թայֆուն» ռազմական ինքնաթիռները։