Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

ՌԴ անվտանգության խորհրդի նիստի լայն պատկերը Հայաստանում

Ակնառու է տեսակետի տարածվածությունը, թե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը գործում է ՌԴ իշխանության, այլ կերպ ասած՝ Կրեմլի թելադրանքով և մասնավորապես դրանով է պայմանավորված եղել նաև մոտ երկամսյա փողոցային շարժումը: Գործնականում սակայն, խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգ դիտարկվող շրջանակի «կառուցվածքը» շատ ավելի բարդ և բազմազան է, որտեղ անկասկած անհերքելի է Ռուսաստանի մեծ ազդեցությունը, սակայն նույնիսկ այդ ազդեցությունն ինքնին բոլորովին միատարր և միակենտրոն չէ:

Անկասկած, կա մեկ գերակա ռազմավարություն, որտեղ առանցքում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության խնդրի ծիրում կովկասյան ռեգիոնի և Հայաստանի հանդեպ վճռորոշ դերակատարման ապահովման, ռեգիոնը ռուսական ազդեցության ծիրում պահելու խնդիրն է: Սակայն, այդ խնդրի առնչությամբ Ռուսաստանի ներսում տնտեսա-քաղաքական իշխանական և մերձիշխանական խմբերի մարտավարական մոտեցումներն ու շահերի համակարգը բոլորովին միատարր չեն: Տարբերություններն ու տարընկալումները դուրս չեն գալիս ռուսական ընդհանուր մեծապետական ռազմավարության շրջանակից, սակայն այդ շրջանակը բավականին լայն է «մարտավարական» բազմազանություն պարունակելու համար: Այդպիսով, Հայաստանի ներքին զարգացումները մշտապես «միակենտրոն և միատարր ռուսական ազդեցությամբ» չափելն ու գնահատելը կարող է լինել առավելապես փաթեթային, այլ ոչ ըստ էության գնահատական կամ չափում:

Հետևաբար, դրանից արվող եզրահանգումներն ու նաև Հայաստանի անելիքների վերաբերյալ դիտարկումները կարող են շեղվել օպտիմալությունից: Այստեղ հարկ է նկատել, որ նույն այդ ընդդիմության ուժերը, կամ դրա առնվազն երկու հիմնական բևեռները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իրենց իշխանության տարիներին որոշակի փուլերում խնդիրներ են ունեցել նույն այդ Կրեմլի հետ: Սա իհարկե բոլորովին չի նշանակում, թե հետագայում նրանք չէին կարող հայտնվել թելադրանքի տակ, ընդ որում գուցե նաև բոլորովին ոչ կամովին: Պարզապես, նրանք Հայաստանում ձևավորել ու կառավարել են մի համակարգ, որը մեղմ ասած ուներ խնդիրներ իր կենսագործունեության օրինական, իրավական հիմքի, հանրային լեգիտիմության ասպեկտներում: Իսկ այդ պարագայում համակարգը կամ ինքն իրեն պահում է հենվելով երկրում եղած ֆինանսատնտեսական ռեսուրսի վրա, թեկուզ որոշակի հանքահումքային ռեսուրսների տեսքով, կամ փնտրում է մի ազդեցիկ հովանի, որը կապահովի իշխանական հարատևությունն ու վերարտադրությունը, դրա դիմաց ստանալով լիակատար ենթակայություն:

Մեծ հաշվով, Հայաստանում գործել է այդ սխեման: Սակայն, դա չի նշանակում միատարր ազդեցություն, որովհետև ազդեցության գործոնները ձևավորող հանգամանքները շատ բազմազան և տարբեր են ու պայմանավորված են նաև հենց Ռուսաստանի շուրջ եղած միջավայրի բազմազան ու բարդ բնույթով: Միատարության բացակայության վառ դրսևորումը ՌԴ անվտանգության խորհրդի հայտնի նիստն էր, որտեղ խորհրդի անդամները կարծիք էին հայտնում Դոնբասի և Լուգանսկի ճանաչման նպատակահարմարության կամ անհրաժեշտության վերաբերյալ: Այդ իմաստով, Հայաստանի խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգ ուժերի դաշտում գործնականում տեղի է ունենում որոշակիորեն այն, ինչ արտացոլվում էր ՌԴ անվտանգության խորհրդի փետրվարի 22-ի հայտնի նիստում, պարզապես այստեղ տեղի ունեցողը սահմանափակված չէ ժամանակի և տարածության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում