Tuesday, 23 04 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

Քառասունչորսօրյա պատերազմից տուժած 58 ընտանիքի անդամ մասնագիտական վերապատրաստում է անցել

Տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ 2021թ․ դեկտեմբերից մեկնարկած «Նոր Ճանապարհ» ծրագրի մասնակիցների վկայագրերի հանձնումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից, ծրագրի նպատակն է եղել 44-օրյա պատերազմում զոհված, վիրավորված անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին կարճ ժամկետներում հնարավորություն տալ ձեռք բերել մասնագիտություն և լուծել զբաղվածության խնդիրը, ինչպես նաև դառնալ ֆինանսապես կայուն ու անկախ:

«Մասնագիտական վերապատրաստման դասընթացների կայուն ընթացքը, վերահսկումը ու հետևողականությունն իրականացրել է Արտ Հաուս ուսումնական կենտրոնը։ Ծրագրի շնորհիվ պատերազմից տուժած 58 ընտանիքի անդամ ընդգրկվել է մասնագիտական վերապատրաստման 17 դասընթացում: Դասընթացների 25-ից ավելի մասնակից արդեն գտել է աշխատանք, կամ ինքնազբաղված է։

Մասնակիցներին ողջունեց և իր օրհնության խոսքը փոխանցեց Կոտայքի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը՝ անդրադառնալով ծրագրի կարևորությանն ու արդյունքներին։ Արտ Հաուս ուսումնական կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը ներկայացրեց 6-ամսյա ծրագրի ընթացքը և արդյունքները։ Միջոցառմանը ողջունեցին նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը և Գեյթվեյ Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հարությունյանը։ Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան իրենց վկայագրերը։

Երեկոյան Արսեն և Արթուր Սաֆարյան եղբայրները մասնակիցների համար ներկայացրեցին համերգային ծրագիր՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2020 թվականին Gateway Industry հիմնադրամի հովանավորությամբ։

Կազմակերպության հիմնական նպատակն է նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը՝ ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, սատարել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց, իրականացնել համայնքային զարգացման, առողջապահական և կրթամշակութային ծրագրեր։

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ։ Կլոր սեղան հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին: Սերտորեն համագործակցելով հայկական եկեղեցիների, տեղական հասարակական կազմակերպությունների, եկեղեցուն կից գործող հասարակական կազմակերպությունների հետ, ՀԿՍ-ն նպատակ ունի համընդհանուր ուժերով անդրադառնալ երկրի մի շարք հիմնարար սոցիալական և տնտեսական խնդիրներին:

Ներկայումս ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝

համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա

կարողությունների զարգացում

արտակարգ իրավիճակներ

«Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2009 թ-ին՝ հետևելով մեկ
նպատակի. տալ լիարժեք մասնագիտական ոչ ֆորմալ կրթություն,
գիտելիք և հմտություն, որի շնորհիվ ուսանողներից յուրաքանչյուրը մրցունակ
կլինի աշխատաշուկայում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Ուսուցումն
իրականացնում են բարձրակարգ մասնագետ–դասընթացավարներ, որոնք իրենց
տարիների աշխատանքային փորձով, գիտելիքներով և հմտությամբ առաջատարն են
Հայաստանում և նվիրյալը իրենց գործի: «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը համագործակցում ինչպես տեղեկան, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում