Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պրոֆեսիոնալ կարիերային դիվանագետ․ ինչո՞ւ ՀՀ-ում դեսպանի պաշտոնում Բայդենի ընտրությունը կանգ առավ Քրիստինա Քվիենի թեկնածության վրա

Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի (Kristina Kvien) թեկնածության առաջադրման մտադրության մասին:

Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: Նա Ուկրաինա է ժամանել 2019 թվականի մայիսին և ստանձնել դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը Ջոզեֆ Փենինգտոնի հեռանալուց հետո: Երկրորդ անգամ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ: Դրանից առաջ 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան Տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:

Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:

Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունում նա աշխատել է Եվրամիության խնդիրների և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների ոլորտներում: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Քվիենը Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհրդում հանդիսացել է ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն:

Քրիստինա Քվիենը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օքսիդենտալ (Occidental) քոլեջից, իսկ ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճանը՝ ԱՄՆ-ի բանակի և պատերազմի քոլեջից (U.S. Army War College):

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ  զրույցում խոսելով  դեսպանի նշանակման փուլերի մասին ընդգծեց․ «Թեկնածությունն ուղարկվել է Սենատ, ինչը նշանակում է, որ Սենատում պետք է լսումներ լինեն և սենատորները պետք է իրենց հուզող հարցերը ներկայացնեն թեկնածուն, հետո նոր հաստատեն։ Կարծում եմ, որ դա տեղի կունենա սեպտեմբեր ամսին։ Սա այն ստանդարտ գործընթացն է, որի միջով բոլոր դեսպանների թեկնածուներն անցնում են։ Եթե ամեն ինչ լավ անցնի, ապա դեսպանը Հայաստան կժամանի սեպտեմբեր-հոկտեմբեր  ամիսներին»։

Սարգսյանը նաև ընդգծեց, որ լինում են դեպքեր, երբ դեսպանի  թեկնածությունը մերժվում է․ «Շատ դեպքեր են լինում, երբ Սենատը  դեսպանի թեկնածությունն այս կամ այն քաղաքական պատճառներով չի հաստատում։ Նման դեպք  եղավ Մեթյու Բրայզայի հետ կապված, ով ԱՄՆ նախագահի թեկնածուն էր Ադրբեջանում դեսպան լինելու համար, եղավ նաև Հոգլանդի պարագայում, որը թեկնածու  էր Հայաստանում դեսպան լինելու համար։ Բայց ես չեմ կարծում, որ սա այդ դեպքն է։ Այս պահի դրությամբ որևէ ռիսկեր չեմ տեսնում, որ դեսպանի թեկնածությունը Սենատում չհաստատվի»։

Փաստը, որ Քրիստինա Քվիենը եղել է ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատարը Ուկրաինայում, արդյոք հավելյալ նշանակությու՞ն է տալիս, Սուրեն Սարգսյանն ասաց․ «Չեմ կարծում, որ առանձնահատուկ ինչ-որ բան կա։ Նա մշտապես աշխատել է  այս ուղղությամբ՝ այսինքն Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով, Եվրոպական միության առանձին պետությունների հետ մշտապես ամենատարբեր կարգավիճակներով է աշխատել , աշխատել է Մոսկվայում, Ուկրաինայում եղել է դեսպանի պաշտոնակատարը բավականին երկար ժամանակ ու բավականին ծանր ժամանակահատվածում։ Նա պրոֆեիսնոալ դիվանագետ է, լուրջ ճանապարհ ունի անցախ, ռազմական քոլեջի սան է։ Այսինքն պրոֆեսիոնալիզմի առումով որևէ կասկածի տեղիք  բնականաբար չկա․ կարիերային պրոֆեսիոնալ դիվանագետ է, ով տասնյակ տարիներ աշխատել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունում»։

Դիտարկմանը, որ Ուկրաինան  մշտապես եղել է չափազանց կարևոր երկիր ԱՄՆ-ի համար, արդյոք Հայաստանը ևս այդ նշանակությունն  ունի, Սարգսյանն արձագանեց․ «Բնականաբար Ուկրաինան միշտ էլ կարևոր երկիր է եղել ոչ միայն Միացյալ Նահանգների համար և ոչ միայն հիմա։Չմոռանանք, որ նաև մեզ մոտ է եղել դեսպան, ով հետո դեսպան է նշանակվել Ուկրաինայում։ Այսինքն՝ երբ մարդիկ մասնագիտանում են կոնկրետ մի ուղղությամբ կամ Եվրոպայի ու Եվրասիայի ուղղություններով, բնականաբար այստեղ տեղի են ունենում ամենատարբեր տեսակի ռոտացիաներ։ Այնպես որ ես չեմ կարծում, որ այն հանգամանքը, որ նա Ուկրաինայում է աշխատել, այս հարցում ինչ-որ դեր է խաղացել։ Ո՛չ, նա կարիերային դիվանագետ է և սա իր դիվանագիտական կարիերայի հերթական հանգրվանն է դեսպանի կարգավիճակով»,-եզրափակեց նա։

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեսպանի թեկնածուի մասին միայն դրական կարծիքներ է լսել, բայց հավելյալ կարծիք հայտնելը  վաղաժամ է համարում․ «Մենք լսել ենք, որ նա պրոֆեսիոնալ դիվանագետ է, մեր խնդիրներից  հեռու մարդ չէ։Դեռ պետք է լսումներ լինեն, միանգամից նշանակումը չի լինի։ Կցանկանայի, որ դրանք հնարավորինս շուտ լինեն ու թեկնածությունը Սենատի կողմից հաստատվի»,-ընդգծեց նա։

Վարդանյանը նաև հույս հայտնեց, որ նախքան Հայաստան ժամանելը դեսպանը կծանոթանա նաև արցախյան հակամարտությանը ու իր գործունեությունը կծավալի՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում