Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հունիսի 23-ին այցելում է Թուրքիա:
Այս մասին, տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքից:
Այցի օրակարգում ընդգրկված են Թուրքիա-Իսրայել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ ոլորտներին առնչվող և տարածաշրջանային հարցեր:
Այս այցը Իսրայելի արտգործնախարարի մակարդակով վերջին 16 տարիների ընթացքում առաջին այցն է: