Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու է ձգձգվում գործարքը ․ «Ռոմայի» և Մխիթարյանի ջրբաժանը

Իտալական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ բուժզննում անցնելուց հետո պետք է պայմանագիր կկնքեր Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հետ։ Համացանցում հայտնվել էր նաև տեսանյութ, որով պարզ էր դարձել, որ դեռևս «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Միլան քաղաքում։ Ինչպես հայտնում է «La Gazzetta dello Sport պարբերականը «Ռոմայից» հեռացող Մխիթարյանն հաջողությամբ բուժզննում է անցել «Ինտերում», սակայն գործարքը տեղի չի ունեցել։ Ավելի ստույգ տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։ Գործարքի չկայանալը ունի կարևր մի պատճառ։ Նույն աղբյուրի համաձայն Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի կնքման մասին հայտարարություն «Ինտերը» կանի հաջորդ շաբաթ, քանի որ մինչեւ հունիսի 30-ը հայ ֆուտբոլիստը համարվելու է «Ռոմայի» խաղացող։

Ավելին, «Ինտերը» Մխիթարյանի հետ բանակցությունների մասին պաշտոնապես տեղյակ չէր պահել «Ռոմային», որը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը 33-ամյա ֆուտբոլիստի հետ։ Փաստորեն, Մխիթարյանը պաշտոնապես կհանդիսանա «Ինտերի» ֆուտբոլիստ այն բանից հետո, երբ ստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հայ կիսապաշտպանը պայմանագիր կնքել է միլանյան թիմի հետ։ Այս տեղեկությունը հաստատել էր «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան: «Կարող եմ հաստատել՝ մենք ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Գործարքները կայացած են»,- մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել էր Մարոտան: Մարոտան հաստատել էր նաև, որ ակումբը բանակցություններ է վարում Լուկակուի և Դիբալայի ձեռքբերման վերաբերյալ: Ըստ իտալական լրատվամիջոցների մայիսի կեսերին «Ռոմայի» ղեկավարությունը դադարեցրել էր բանակցությունները Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Ավելի ստույգ Հռոմի թիմը հրաժարվել էր կատարել Մխիթարյանի պահանջները։ Իտալական մամուլը գրում էր, որ բանակցությունների ընդհատվելուց հետո Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին միանգամից 4 ակումբներ։ Մասնավորապես, բացի «Ինտերից» հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում էին ձեռք բերել «Նապոլին», ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Աստոն Վիլլան» և Լոնդոնի «Տոտենհեմը»։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով «Ռոման» այս տարվա ապրիլին առաջարկ էր ներկայացրել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը ընդամենը մեկ մրցաշրջանով երկարաձգելու: Պայմանագրի երկարաձգման հիմքում սակայն ֆուտբոլիստի աշխատավարձի կրճատումն էր։ Վերջինս զարգացումները ցույց են տալիս Մխիթարյան-«Ռոմայի» բաժանումն այնքան էլ ջերմ մթնոլորտում չի եղել։

«Անկասկած, հիանալի եմ զգում «Ռոմայում», ինձ անչափ դուր է գալիս Հռոմը, երկրպագուները հրաշալի են, շնորհակալ եմ նրանց ջերմ վերաբերմունքի համար։ Ինձ համար կարևորը թիմի նպատակասլացությունն է:Ես միշտ ցանկանում եմ հաղթել ու խաղալ հաղթելու ցանկություն ունեցող թիմում։ Հիմա աշխատում եմ չմտածել դրա մասին, պարզապես հաճույք եմ ստանում «Ռոմայում» անցկացրած ամեն վայրկյանից։ Սպասում եմ գործակալիս ու ակումբի ներկայացուցիչների հանդիպմանը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- այս հայտարարությունը Մխիթարյանն արել էր այս տարվա ապրիլին։ Այդ ժամանակ թվում էր թե հայ ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ բայց․․․։ Մայիսի սկզբին ծանր հիվանդությունից հետո մահացավ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան։ «Մխիթարյանին հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Կասկած չկա, որ նա պետք է թիմին։ Ես ուզում եմ, որ նա մնա։Ես զգում եմ, որ նա նույնպես ցանկանում է մնալ «Ռոմայում»։

Ես գիտեմ, որ ակումբի ղեկավարությունն ու մարզական տնօրեն Պինտոն ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։ Բոլորս լավ գիտենք Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի մասին։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի իր ֆուտբոլիստները երջանիկ լինեն: Ես գիտեմ, որ Մխիթարյանը երջանիկ է «Ռոմայում» ։Դա հույս է ներշնչում, որ մոտ ժամանակներս այդ հարցը կլուծվի և Միկին նոր պայմանագիր կկնքի մեզ հետ»,- իր հերթին ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Թե, երբ և ինչու տեղի ունեցավ «Ռոմայի» և Մխիթարյանի ջրբաժանաը դժվար է ասել։ Մոուրինյոն ամեն ինչ անում էր հայ ֆուտբոլիստին թիմում պահելու համար։ Մխիթարյանը ևս ցանկություն ուներ խաղալու Հռոմի թիմում, բայց․․․։ Իրականությունն այն է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ օրեր անց կկրի «Ինտերի» մարզաշապիկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում