Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Ջո Բայդենի՝ Հայաստանին առնչվող հետաքրքիր որոշումը

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի համար առաջադրել է Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Ինչպես հայտնի է, ներկայիս դեսպան Լին Թրեյսին ավարտում է իր առաքելության ժամկետը: ԱՄՆ նոր դեսպանի համար Ջո Բայդենի ներկայացրած թեկնածությունն առաջին հերթին ուշադրություն է գրավում այն առումով, որ Քրիստինա Քվիենը 200-2002 թվականներին եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար: Սակայն, դեսպանի նոր թեկնածության առումով կան թերեւս ուշադրության արժանի առավել առարկայական քաղաքական հանգամանքներ եւ գործոններ, որոնք թույլ են տալիս դիտարկել Հայաստանի հետ աշխատանքի առումով ԱՄՆ մոտեցումների առավել շոշափելի հեռանկարներ: 57-ամյա դիվանագետ Քրիստինա Քվիենի կրթության եւ կարիերայի դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ դիվանագիտական ծառայության երեք տասնամյակի ընթացքում նա այսպես ասած «մասնագիտացել» է տնտեսական հարցերի ուղղությամբ: Նա աշխատել է Ֆրանսիայում, Սլովենիայում, Ֆիլիպիններում, 2001-2005 թվականներին Քրիստինա Քվիենը եղել է Եվրամիությունում ԱՄՆ առաքելության աշխատակից՝ տնտեսության գծով, իսկ հետո տեղափոխվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն, որտեղ զբաղվել է շրջակա միջավայրի եւ էներգետիկայի հարցերով:

Դրանից հետո Քրիստինա Քվիենը ԱՄՆ Անվտանգության խորհրդում եղել է Եվրամիության հարցերի, Եվրամիության տնտեսության եւ Կասպիցի, Ուկրաինայի, Բելառուսի էներգետիկ հարցերի տնօրեն: Հետո նա աշխատել է Լոնդոնում, համակարգելով ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տնտեսական հարաբերության հարցեր, որոնք ներառել են ֆինանսական, բանկային սեկտորը, քաղաքացիական ավիացիան, աշխատանքային եւ էներգետիկ քաղաքականությունը: Մինչեւ Ուկրաինայում դիվանագիտական ծառայությունը, Քրիստինա Քվիենը աշխատել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատանը՝ դեսպանի տնտեսական հարցերի խորհրդական: Այդպիսով, ակնառու է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը Հայաստանում Նահանգների նոր դեսպանի թեկնածու է առաջադրում դիվանագիտության մեջ տնտեսական բաղադրիչի կամ տնտեսական դիվանագիտության ուղղությամբ աշխատանքի մեծ փորձառություն ունեցող դիվանագետի, ինչը թերեւս հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանի հետ հարաբերության հարցում ԱՄՆ-ն առաջիկա տարիներին դիտարկում է տնտեսական բաղադրիչի առաջնահերթություն: Սա բավականին հետաքրքիր հանգամանք է, ինչի մասին ինքս խոսել եմ տարիներ շարունակ:

Հայ-ամերիկյան հարաբերության կայուն եւ հաստատուն զարգացման օրակարգային ծանրության կենտրոնի այսպես ասած առավել ռացիոնալ, եւ աշխարհաքաղաքական նրբությունների տեսանկյունից առավել «փոխզիջումային» «ծանրության կենտրոն» կարող է լինել տնտեսությունը եւ այդ ուղղությամբ համաչափ գործակցության միջոցով Հայաստանի տնտեսական բազայի եւ կարողությունների դիվերսիֆիկացումը: Եվ այստեղ էական գործոն կարող է դառնալ նաեւ ԱՄՆ հայկական սփյուռքը: Այդ իմաստով, Հայաստանը թե իշխանության, թե նաեւ հայ-ամերիկյան գործակցության հեռանկարով եւ Հայաստանի պետական ներուժի դիվերսիֆիկացիայի հրամայականով մտահոգ ուժերի մակարդակով թերեւս պետք է պատրաստվի այդպիսի օրակարգի շրջանակում առարկայական աշխատանքի: Միեւնույն ժամանակ, տնտեսական դիվանագիտության մեծ փորձառությամբ թեկնածուի առաջադրումը անկասկած նաեւ արտացոլում է ԱՄՆ ռեգիոնալ դիտարկումների որոշակի շրջանակի եւ առաջնահերթությունների մասին, ինչը եւս պետք է հաշվի առնել նոր դեսպանի, եւ թերեւս ԱՄՆ քաղաքականության նոր շեշտադրումների հետ Հայաստանի արդյունավետ աշխատանքի պատրաստ լինելու տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում