Sunday, 03 07 2022
00:00
Բայդենը նամակ ուղարկել Կոնգրես՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ
Թուրքիան փորձարկել է նոր Bayraktar
23:30
«Չպետք է խրախուսենք Էրդողանի կողմից Մարդու իրավունքների խախտումները»․ Փալոն
Շաբաթօրյակ՝ Կենտրոն վարչական շրջանում. աղբից մաքրվել է խնդրահարույց 11 տարածք
Կասեցվել է ապօրինի շինարարությունը
22:45
Սթիվ Ջոբսը հետմահու կպարգևատրվի նախագահական մեդալով
22:30
Ռուսական կործանիչները խոցում են ուկրաինական թիրախները
Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տանում եւ դուրս գալիս եզրափակիչ
22:15
Մահացել է Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի կերպարները ստեղծողը
Եթե Մինսկի խումբ չլիներ, ԱՄՆ-ը նոր համանախագահ չէր նշանակի․ Արցախում լիահույս են՝ ձևաչափը ուկրաինական ճգնաժամից հետո կգործի
Ստարտափ․ ի՞նչ է այն և ինչպե՞ս սկսել
Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ
Քոչարյանն ու մյուսները մտածում էին` հեսա Ֆրանսիայի հրապարակը հաղթելու է, հիմա չգիտեն էլ ինչի վրա հույս դնեն
Տիկնիկային թատրոնը երեք նոր ներկայացում կբեմադրի, որից մեկը «Հարի Փոթերն» է. Ռուբեն Բաբայան
Հասել ենք նրան, որ գոնե գիտությունը չմեռնի․ իրավիճակ է փոխվել
Բանակում ու ռազմական ոլորտում կոռուպցիան պետք է հավասարեցվի դավաճանության հետ
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ
Դադարեցվել է Գյումրի քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը
Տեղի է ունեցել «Դո՛ւ տեղյակ լինելու իրավունք ունես» խորագիրը կրող սթրիթ արտի բացումը
Գյումրիում մեկնարկեց Tech Week 2022-ը
19:45
Ռուս հրաձիգները տանկերից կրակում են ուկրաինական դիրքերի ուղղությամբ
19:30
Գերմանիայում կորոնավիրուսային համաճարակի ծանր ալիք է սպասվում. նախարար
19:15
Թեհրանը ձգտում է երկխոսության միջոցով Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը. Աբդոլլահիան
19:00
Ռուսլան Գրինբերգը խոսել է Գորբաչովի առողջական վիճակի մասին
Ուղիղ 2 տարի առաջ էր, այս մասին խոսեցինք, այսօր արդեն այն իրականություն է. Ռոմանոս Պետրոսյան
18:30
Մեքսիկացի քաղաքապետն ամուսնացել է ալիգատորի հետ
Վարչապետի և արտախորհրդարանական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
Ամենածանրը Ռուսաստանի հետ աշխատանքն է, պետք է գործել
Ափսոս, որ ուկրաինացիները պարզապես կերան բորշչը. Զախարովա
«Դավիթ Տոնոյանը լուրջ հարց է բարձրացնում պաշտպանության նախարարի դերի հետ կապված»

ԱՄՆ-ն կարող էր 68, 565 մլն դոլարը տրամադրել առանց Ղարաբաղի մասին ձևակերպումների․ դա հստակ ուղերձ է

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև նախատեսվում է դրամաշնորհային համաձայնագիր ստորագրել։ Համագործակցության շրջանակներում Վաշինգտոնը 120 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Երևանին։ Դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում: Ըստ այդմ՝ 68, 565 մլն դոլար ուղղվելու է ժողովրդավարության խթանմանը, իսկ 51,435 մլն դոլարը՝ տնտեսական անվտանգության բարելավման համար: «Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,- նշված է համաձայնագրի նախագծում։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ առաջին անգամ չէ, որ Միացյալ Նահանգները նման աջակցություն է տրամադրում Հայաստանին․ «30 տարի է Միացյալ Նահանգները մեզ աջակցում է տարբեր ծրագրերի շրջանակներում։ Կորոնավիրուսի ժամանակ բավականին լուրջ դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել։ Ամենագլխավոր ուղղությունները դրամաշնորհների տրամադրման իմաստով հենց դատաիրավական համակարգի, կրթության ոլորտի բարեփոխումներն են։ Նաև դրամանշնորհներ են տրամադրվել քաղաքացիական  հասարակությանը, կանանց իրավունքների պաշտպանության հարցերին, էկոլոգիայի ոլորտին։ Հիմա էլ դրամաշնորհի մեջ էկոլոգիան զգալի աջակցության մաս կա։ Այսինքն՝ սա իրենց աջակցության շարունակությունն է, պարզապես 120 միլիոնը փոքր գումար չէ։ Միգուցե  դա է պատճառը, որ մեծ հնչեղություն է ստանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է  միայն շնորհակալ լինի, որ լինելով ծանր իրավիճակում նման աջակցություն է ստանում․ «Մենք  հասկանում ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումն  ավելի քան ակտուալ է։ Մենք տեսնում ենք, որ այս ոլորտը դանդաղ է առաջ գնում։ Ես կասեի, որ մենք այդ աջակցությանը պետք է նայենք ընդհանուր կոնտեքստի մեջ։ Մեր անկախության  հաստատումից ի վեր, մեզ մշտապես աջակցել են, պարզապես հիմա աջակցության չափը բավականին մեծ է»։

Ստեփան Գրիգորյանն անդրադարձավ նաև համաձայնագրում տեղ գտած ձևակերպումներին՝ առ այն, որ աջակցությունը տրամադրելիս հաշվի է առնվում
Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները։ Ըստ Գրիգորյանի՝  նման ձևակերպումները կարող էին և տեղ չգտնել փաստաթղթի մեջ․ «Բայց ասում են՝ մենք աջակցում ենք, որովհետև դուք անցկացրեցիք արդար և թափանցիկ ընտրություններ։ Հիմա եթե նման ընտրություններ չանցկացվեին, հնարավոր է և չաջակցեին։ Իրենք մատնանշում են նաև Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը։ Դա արդեն  հստակ  գնահատական է, որ այդ պատերազմը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից։ Իրենք Լեռնային Ղարաբաղը համարում են տուժած կողմ։ Դա է պատճառը, որ այդ աջակցությունը տալիս են։ Այսինքն այդ նախադասությունների մեջ հստակ ուղերձ կա։ Իրենք աջակցում են, քանի որ մենք նույնիսկ պատերազմից հետո առկա ծանրագույն իրավիճակում ընտրությունները լավ անցկացրեցինք՝ թափանցիկ ու դեմոկրատական»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում