Saturday, 25 06 2022
Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը
Երևանում սրճարանի 21-ամյա մատուցողուհին դանակահարել է 30–ամյա կնոջը
00:45
Հունգարիան կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ․ Երևանի քաղաքապետ
Շիրակի մարզպետը ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպանին
00:30
Գերմանիան մտադիր է ազգայնացնել «Հյուսիսային հոսք-2»-ի մի մասը. Spiegel
Բախվել են Mercedes-ն ու ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը. պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է
Իսրայելցի ոստիկանների կրակից սպանվել է պաղեստինցի լրագրողը
00:00
Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը կքննարկվի G7-ի հետ հանդիպմանը. Բլինքեն
Միրզոյանը վստահեցրել է՝ Հայաստանը հետևողական է խաղաղության հաստատման իր օրակարգում
23:30
Ռուսամետ ուժերը հրթիռակոծում են ուկրաինական դիրքերը
«Մահապատիժ՝ անտառների հրկիզման համար»․ Էրդողան
«Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 1-ին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Քրիստինա Կվիենի և Լորա Հոչլայի նշանակումները
Հայաստան- Արցախ պաշտոնական հարաբերությունները խարխլված են. Իշխան Սաղաթելյան
Մենք հենց հիմա նորից կառուցում ենք անկախ Հայաստան
ԵԳԱԾ-ը հայտարարում է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական պարբերականներում հոդվածների տպագրության մրցույթ
Փաստ է՝ 44-օրյան խորհրդային բանակի մոդելի պարտությունն է
Արգենտինայի հեղինակավոր կազմակերպությունները խստորեն քննադատել են Թուրքիայի դեսպանի` Ցեղասպանությունը ժխտող հայտարարությունները
Խոշտանգման դեպքերով 244 քրեական գործ է հարուցվել, 130-ը՝ կարճվել, 8-ը ուղարկվել դատարան
Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակն ու հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը
Լավրովը ապացուցում է՝ դաշնակից չունենք. եթե պայքարենք՝ կունենանք
Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
21:10
Թեժ մարտեր՝ Սևերոդոնեցկում
Վերջին տասը տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռների 97 տոկոսը Ադրբեջանը չի կատարել. Էդուարդ Աղաջանյան
Հունիսի 23-ին Հայաստանում ծնունդների թիվը
20:40
ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է. Բլինկեն
Արցախի սուբյեկտությունը իշխանության կցորդի շրջափուլից ընդդիմության կցորդի փուլ բերելու գինը
20:20
Ուկրաինայում կալանվել է ռուս գործարարի 34 մլն դոլարի ունեցվածքը

Logitech-ը ներկայացնում է կոմպակտ անլար սարքեր

Ժամանակակից մարդու կյանքի բաղկացուցիչ մաս են կազմում անհաշվելի սարքավորումները՝ համակարգիչներ, հեռուստացույցներ, մեդիա կենտրոններ և այլն: Դրանց հարմարավետ աշխատանքի համար մենք հաճախ օգտագործում ենք մեծ քանակի լարեր: Եվ մի գեղեցիկ պահի այդ բոլոր սարքերի համար ցանկություն է առաջանում ձեռք բերել մեկ ընդհանուր, ունիվերսալ լար, որը նվազագույնի կհասցնի դրանց հետ շփվելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով են ստեղծվել Logitech անլար համակցված սարքերը։

Logitech-ը համարվում է աշխարհում ստեղնաշարերի և մկնիկների առաջատար արտադրողը։ Նրա բոլոր սարքերն ունեն բարձր որակ և հուսալիություն, և ստորև նկարագրված մոդելները բացառություն չեն:

Logitech MK220

Այս բազմակողմանի հավաքածուի շնորհիվ դուք կգնահատեք անլար կապի բոլոր առավելությունները: Հագեցած է թվային ստեղնաշարով, որն իդեալական է տվյալների մուտքագրման, հաշվարկների և նավիգացիայի համար: Այսպիսով, այն թույլ է տալիս ավելի արդյունավետ աշխատել և միևնույն ժամանակ ավելի քիչ տեղ է զբաղեցնում: Մկնիկի սիմետրիկ կառուցվածքն ապահովում է սահուն աշխատանք, հեշտացնում «նավարկությունը», ուր էլ լինեք՝աշխատավայրում թե տանը:

Տնտեսող և էներգախնայող ստեղնաշարը կարող է աշխատել մինչև 24 ամիս առանց մարտկոցի փոխարինման, իսկ մկնիկը կարող է աշխատել մինչև 12 ամիս՝ էներգախնայողության տեխնոլոգիայի շնորհիվ:

Կոմպակտ դիզայնով այս ստեղնաշարն ունի անհրաժեշտ բոլոր ստեղները, ներառյալ թվայինը, միևնույն ժամանակ այն շատ մեծ չէ, այնպես ինչպես լրիվ չափի մոդելը: Սարքն իդեալական է այն օգտատերերի համար, ովքեր աշխատում են նեղ տարածքներում:  Այսպիսով, դուք կարող եք մկնիկն ավելի մոտ դնել ստեղնաշարին, որպեսզի ստիպված չլինեք հասնել դրան, ինչն օգնում է խուսափել հոգնածությունից: Բացի այդ, փոքր չափսերի շնորհիվ կարող եք սարքը ձեզ հետ տանել, ուր էլ գնաք:

Logitech МК240

Մինիմալիստական ​​ոճով պատրաստված այս ստեղնաշարն իր մեջ ամփոփում  է բոլոր ստեղները, որոնք անհրաժեշտ են աշխատանքն արագ ու արդյունավետ ավարտելու համար և բավական տեղ է թողնում փոքրիկ մկնիկի համար: Ներկառուցված թեքված ոտքերը թույլ են տալիս աշխատել այնպես, ինչպես ձեզ է հարմար: Փոքր չափսերի շնորհիվ հավաքածուն հեշտությամբ կարող են օգտագործել նաև երեխաները:

Կոմպակտ անլար մկնիկն ունի լիովին սիմետրիկ դիզայն, որը հիանալի տեղավորվում է ձեռքի ափում: Հարմարավետ է աշխատել դրա հետ՝ անկախ նրանից՝ ձախլիկ եք, թե աջլիկ։ Բացի այդ, դուք կարող եք այն ձեզ հետ վերցնել, ուր էլ՝ գնաք, քանի որ այն հեշտությամբ տեղավորվում է ձեր նոութբուքի պայուսակի մեջ: Մաքուր և սահուն կուրսորի կառավարումը հեշտացնում է նավիգացիան:

Փոքրիկ USB ընդունիչը նախապես կարգավորված է ստեղնաշարի և մկնիկի համար և աջակցում է plug-and-play միացմանը: Հզոր և հուսալի 2,4 ԳՀց USB ընդունիչն ապահովում է կայուն կապ մինչև 10 մետր հեռավորության վրա՝ գործնականում առանց ուշացումների կամ անջատումների: Երեք տարի ստեղնաշարի աշխատանքն է և մեկ տարի մկնիկի՝ առանց մարտկոցը փոխելու: Ստեղնաշարն ունի դիմացկուն անջրանցիկ դիզայն։

Logitech МК270

MK270 Wireless Kit-ը ներառում է հարմարավետ լրիվ չափի ստեղնաշար և կոմպակտ, էրգոնոմիկ մկնիկ: Հատուկ մուլտիմեդիա ստեղները, թվային ստեղնաշարը և կուրսորի ճշգրիտ կառավարումը ձեր աշխատանքը շատ ավելի հեշտ և հաճելի կդարձնեն: Իսկ կայուն անլար կապը հեշտացնում է կարգավորումը և խնայում աշխատասեղանի տարածքը:

Կայուն և հուսալի 2,4 ԳՀց անլար կապը 10 մ տիրույթով երաշխավորում է ազդանշանի կայուն ընդունում՝ առանց ուշացումների: Փոքր չափսերի USB ընդունիչը տեղ չի զբաղեցնում ձեր աշխատասեղանին և կարող է մշտապես միացված մնալ ձեր համակարգչին:

Այս ստեղնաշարն ունի ջրադիմացկուն կառուցվածք, դիմացկուն ստեղներ և ամուր, բարձրության վրա կարգավորվող թեք ոտքեր: Մարտկոցի երկար աշխատանքի (36 ամիս ստեղնաշարի և 12 ամիս՝ մկնիկի համար) և անջատիչի շնորհիվ դուք ստիպված չեք լինի հաճախակի փոխել դրանք:

Զարմանալի չէ, որ այն իր տեսակի մեջ աշխարհում ամենավաճառվող հավաքածուն է:

Logitech MK295

Նոր Logitech MK295 Silent Wireless Combo-ն առաջարկում է ծանոթ մուտքագրում և սեղմում, և 90%-ով ավելի հանգիստ է, քան ամենավաճառված Logitech MK270-ը: Ամուր և հարմարավետ՝ ստեղնաշարի և մկնիկի նոր համակցությունը կիրառում է արտոնագրված SilentTouch տեխնոլոգիան՝ խլացնելու ուշադրությունը շեղող մուտքագրումն ու «սեղմման» ձայները:

Գրաֆիտե և կաթնագույն զույգն ապահովում է անլար կապ մինչև 10 մ և միանում է փոքրիկ USB ընդունիչի միջոցով, որպեսզի կարողանաք ազատել աշխատասեղանի տարածքը և շարունակել նվազագույնի հասցնել շեղումները: Հարմարավետ լրիվ չափի ստեղնաշարն առաջարկում է ստեղնաշարի ութ հարմար համակցում և լրիվ չափի թվային ստեղնաշար՝ հեշտ նավարկելու համար: Նույնքան հարմարավետ, կոմպակտ մկնիկը շարժական է, ապահովում է լուռ, բայց սահուն և ճշգրիտ սեղմում:

MK295 Silent Wireless Combo-ի միջոցով դուք կարող եք երկարատև լռության մեջ  աշխատել ստեղնաշարի մարտկոցի 36 ամիս և մկնիկի մարտկոցի 18 ամիս ժամկետի շնորհիվ, ինչպես նաև հեշտացնել մարտկոցի փոխարինումը հարմարավետ անջատիչների միջոցով:

Logitech MK330

Ամբողջ չափի ստեղնաշարը, կոմպակտ մկնիկը և հեշտ կարգավորումը ներառված են մեկ MK330 անլար սարքի մեջ, որը զերծ է պահում խառնաշփոթ իրավիճակից, ապահովում է լիակատար վերահսկողություն:

Ստեղնաշարն ունի այն ամենն, ինչ ձեզ հարկավոր է՝ սկսած ինտեգրված թվային ստեղնաշարից, որն ապահովում է տվյալների հեշտ մուտքագրում, ընդհուպ մինչև հարմար տեղակայված ֆունկցիոնալ ստեղներ՝ մեդիա կառավարման համար: Բացեք ձեր «բրաուզերը», միացրեք կամ դադարեցրեք նվագարկումը և կարգավորեք ձայնի հնչողությունն անմիջապես ստեղնաշարից:

Կոմպակտ անլար մկնիկի հարմարավետ դիզայնը մարդու ձեռքի ափի ուրվագծերին է համապատասխանեցված, ինչը թույլ է տալիս երկար աշխատել՝ առանց հոգնելու: Այն դուր կգա օգտատերերին, ովքեր աշխատում են ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքով: Սահուն կուրսորային կառավարմամբ մկնիկը հարմար է նավարկում ամենատարբեր մակերեսների վրա:

MK330-ի հետ այժմ հարմար է աշխատել՝ առանց որևէ կոնկրետ վայրում գտնվելու անհրաժեշտության, առանց ծավալուն մալուխների: Կարգավորումը չափազանց պարզ է: Պարզապես միացրեք ընդունիչը USB միացքի մեջ և MK330-ը պատրաստ է գործարկման: Անլար կապ մինչև 10 մ հեռավորության վրա: Շնորհիվ իր խնայող, արդյունավետ աշխատանքի և էներգաարդյունավետության՝ ստեղնաշարը կարող է աշխատել մինչև 24 ամիս՝ առանց մարտկոցները փոխելու, իսկ մկնիկը մինչև 12 ամիս՝ էներգախնայող տեխնոլոգիայի շնորհիվ:

Logitech MK470

Logitech® MK470 Slim անլար ստեղնաշարն ու մկնիկը միասին հրաշալի զույգ է, որը կարող է ստեղծագործական ոգեշնչում առաջացնել և ձեր աշխատասեղանին ժամանակակից տեսք հաղորդել: Ստեղնաշարն ու մկնիկը միասին ժամանակակից  համադրություն է, աշխատում են առանց աղմուկի, ինչն այն դարձնում է կատարյալ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են արդյունավետ աշխատել:

MK470 –ն ունի թվային ստեղնաշար և ձեզ անհրաժեշտ բոլոր ստեղները կոմպակտ դիզայնով են, որն ապահովում է արդյունավետություն և հարմարավետ աշխատանք: Բարակ ստեղներն ապահովում են հարթ, սահուն, անաղմուկ աշխատանք, այնպես ինչպես նոութբուքի վրա: Երկկողմանի մկնիկը  90 տոկոսով քիչ աղմուկ է առաջացնում, քան ավանդական մկնիկը, միևնույն ժամանակ սեղմելիս հաճելի զգացողություն է փոխանցում:

Լիցքավորման համար անհանգստանալու կարիք այլևս չկա: Ավտոմատ քնի գործառույթով MK470 Slim Combo-ն անցնում է մարտկոցի խնայողության ռեժիմի, երբ այն չի օգտագործվում: Ստեղնաշարը կարող է աշխատել մինչև 36 ամիս, իսկ մկնիկը 18 ամիս:

Logitech-ի մասին

Ընկերությունը արտադրում է բարձրորակ ստեղնաշարեր ավելի քան 22 տարի: Նախատիպերի նախագծման, մշակման, կառուցման և փորձարկման բծախնդիր մոտեցումը կիրառվում է բոլոր սարքերի պարագայում: Բացարձակապես բոլոր ասպեկտները մշակվում են՝ սկսած հիմնական տեխնոլոգիաներից և վերջացրած դիզայնի հարմարավետությամբ և էրգոնոմիկայով: Ընկերության մասնագետները հոգ են տանում, որ յուրաքանչյուր օգտատեր կարողանա հարմարավետ մուտքագրել տեքստն՝ անկախ օգտատիրոջ կազմվածքից, ապրելակերպից և պայմաններից, որտեղ նա աշխատում է։

Logitech ընկերության արտադրանքը կարելի է ձեռք բերել հետևյալ www.zigzag.am և www.vega.am խանութներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում