Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացը բարելավվում է. Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում: Մասնավորապես, առաջարկվում է համապատասխան կարգում կատարել 4 փոփոխություն: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դրանցից մեկը խոշոր է ու ռեֆորմային:

«Նախատեսում ենք այնպես անել, որ հաջորդ տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերի փաստաթղթային ու նախագծման այլ աշխատանքներն անենք այս տարի: Նպատակն այն է, որ շինարարական աշխատանքները գործնականում սկսվեն ավելի վաղ: Համայնքները մինչև հուլիսի 10-ը հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերը կներկայացնեն մարզպետարաններ: Վերջիններս էլ մինչև հուլիսի 15-ը կներկայացնեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Գործընկերների հետ կշրջանառենք, կքննարկենք, հավանություն կտանք: Նախագծերի ներկայացման վերջնաժամկետը կսահմանվի մինչև նոյեմբերի 30-ը: Դրանից հետո մինչև հաջորդ տարվա փետրվար համապատասխան նիստերը կանցկացնենք: Այդ ամենն ավարտելուց հետո հաղթողներ կլինեն ու եղանակների բարենպաստ լինելուն պես շինարարական աշխատանքները հնարավոր կլինի սկսել: Սա կարևոր փոփոխություն է: Այս տարի դժվար կլինի, հաշվի առնելով 2022 թվականի մեծ ծավալն ու, փաստորեն, 2023-ի համար սպասվող ծրագրերը: Այս տարի ծանրաբեռնված կլինենք, սակայն մյուս տարի արդեն պրոցեսը կսկսի աշխատել»:- Ասաց նախարար Սանոսյանը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է խոշորացված համայնքներից ստացվող սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Երբեմն միավորված համայնքներից ստացվում են միանման ծրագրերի մեծ փաթեթներ, սակայն տարբեր բնակավայրերին ու օբյեկտներին վերաբերող: Օրինակ՝ ջրագծի փոփոխություն է առաջարկվում 8 բնակավայրում, սակայն այն մեկ փաթեթով է ներկայացվում:

«Մենք գումարը մեկ միասնական փաթեթի համար ենք վճարում, սակայն գործնականում դա բաժանվում է լոտերի, և առանձին մրցույթ է անցկացվում: Լինում են բարեխիղճ շինարարներ, որոնք իրենց աշխատանքը պատշաճ կատարում են ու ավարտին հասցնում, լինում են շինարարներ՝ ոչ: Մենք չենք կարողանում պատշաճ աշխատանքը կատարած շինարարին վճարել, որովհետև ամբողջական ծրագրի համար ենք գումար տրամադրում, հետևաբար սպասում ենք ամբողջական ավարտին: Հիմա առաջարկում ենք կատարել փոփոխություն, որ կարողանանք իր աշխատանքը պատշաճ կատարած շինարարին ժամանակին վճարել»,- ասաց Գնել Սանոսյանը:

Հաջորդ փոփոխությունը կրկին համայնքների խոշորացմանն է վերաբերում: Համայնքների միավորման գործընթացը շարունակվում է, և չի բացառվում, որ այդ ընթացքում լինի ավագանիների ձևավորման խնդիր, ու համայնքները չհասցնեն սուբվենցիոն ծրագրերը հաստատել, ներկայացնել: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն տալ նման համայնքներին ժամկետներից դուրս նորից դիմել:

«Մյուս փոփոխությունը գյուղական փողոցների սալարկման ուղղությամբ կատարվող աշխատանքների հետ է կապված: Փոխել ենք կառավարության աջակցության տրամադրման չափը՝ սահմանելով 50-70 տոկոս»,- ասաց Գնել Սանոսյանը:

Կարևորելով նման փոփոխությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փորձում են լավարկել համակարգը, որ սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս սահուն ու արդյունավետ իրականացվեն: Այս տարի առաջին անգամ հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի վրա աշխատանքը կսկսվի հուլիսից: «Այնպես անենք, որ հաջորդ տարվա մարտին արդեն լինեն հաղթողներ, որ կարողանան շինարարական աշխատանքները սկսել»,- հավելեց ՀՀ վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում