Եթե փոխարժեքը կարճաժամկետ գործոնների ազդեցության ներքո է փոխվում, որոշակի խեղաթյուրումներ է մտցնում տնտեսությունում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Նարեկ Կարապետյանը:
Տնտեսագետը նշում է, որ նախ պետք է հասկանալ՝ փոփոխությունները կարճաժամկետ են, թե երկարաժամկետ․ «Հայաստանում փոխարժեքի արժևորումը տեղի է ունեցել արտարժույթային ներհոսքերի արդյունքում: Ռիսկերը պետք է պայմանավորել Հայաստան եկած ռուսների ներհոսքով: Եթե հոսքերի մեծ մասը կարճաժամկետ են, փոխարժեքի արժևորումը երկար չի տևի»:
Տնտեսագետի խոսքով՝ մեր արժութային շուկան փոքր է և դժվար է կանխատեսել դոլարի արժեզրկումը որքան կտևի․ «Շուկան բալանասավորվել է, արտարժույթի մեծ ավելցուկ չի նկատվում․ դրամը սկսել է ակտիվ արձագանքել ռուբլուն»: Կարապետյանի փոխանցմամբ՝ արտահանողների և ՏՏ մասնագետների մոտ մեծ անհանգստություն է, շահութաբերության մարժան նվազում է: