Thursday, 18 04 2024
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում

Ուշագրավ հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի այցի հետքով. Կատարի արձագանքը

Հունիսի 22-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Կատարի Պետության ԱԳ նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին: Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները քննարկել են երկկողմ տնտեսական և քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարների հունիսի 22-ի հեռախոսազրույցն ուշադրության է արժանի թերևս նրանով, որ տեղի է ունենում Կատարի Պետություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցից մոտ մեկ շաբաթ անց: Հունիսի 13-ին Նիկոլ Փաշինյանն իր առաջին պաշտոնական այցով ժամանել էր Կատարի Պետություն, որտեղ հանդիպումներ ունեցավ Կատարի ղեակավարության հետ: Ահա այդ այցից մոտ մեկ շաբաթ անց արտգործնախարարների հեռախոսազրույցը թերևս խոսում է այցի ընթացքում որոշակի առարկայական, կոնկրետ քննարկումների և պայմանավորվածությունների մասին, որոնց ընթացքի վերաբերյալ էլ թերևս եղել է արտգործնախարարների հեռախոսազրույցը: Թե հատկապես օրակարգի ինչ թեմայի է առնչվել այդ կոնկրետությունն ու ինչ շեշտադրումով, հայտնի չէ: Անկասկած է, որ Կատարի հետ Հայաստանի հարաբերության օրակարգը կարող է ներառել թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական, անվտանգությանն առնչվող հարցերի բավականին ընդգրկուն շրջանակ:

Կատարը առանցքային պետություն է ոչ միայն ներդրումային հնարավորությունների, այլ նաև իր քաղաքական դիրքավորման և դերի համատեքստում, որ ունի մերձավորարևելյան և Ծոցի ռեգիոնում: Կատարն օրինակ հատուկ հարաբերություն ունի թե Միացյալ Նահանգների, թե Իրանի, թե Թուրքիայի հետ, ինչն ուրվագծում է մի շրջանակ, որը առանցքային ազդեցություն ունի նաև կովկասյան անվտանգությանն առնչվող հարցերի վրա: Ընդ որում, այդ իմաստով թերևս հատկանշական է մի «նախադեպային» հանգամանք: 2017  թվականի մայիսին Կատարի պետություն այցելեց նաև Սերժ Սարգսյանը, որից կարճ ժամանակ անց Կատար այցելեց նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ընդ որում, Նալբանդյանը Սերժ Սարգսյանի ուղերձն էր փոխանցել Կատարի Էմիրին, և ինչը առավել ուշագրավ է՝ գրեթե նույն օրը Կատարի պետություն այցելել էր նաև Իրանի այն ժամանակ արտգործնախարար Զարիֆը և դարձյալ Էմիրին ուղերձ էր փոխանցել՝ իր երկրի նախագահ Ռոհանիի ուղերձը:

Ընդ որում, հատկանշական է, որ այդ օրերին արդեն սկսել էր արաբական երկրների բոյկոտը Կատարի հանդեպ՝ Իրանի հետ Կատարի առանձնահատուկ հարաբերության պատճառով, կամ առիթով: Ներկայումս իհարկե այդ բոյկոտը վերացված է և Կատարը բնականոն հարաբերության մեջ է արաբական աշխարհի հետ: Հունիսի 22-ի հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարները գոհունակություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի այցի արդյունքների կապակցությամբ «և կարևորել այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը»: Ընդ որում, ինչպես արդեն նկատել եմ, Փաշինյանի կատարյան այցի համատեքստում ուշադրության արժանի մի բավականին առանձնահատուկ դրվագ էր այն, որ Կատարից վերադարձից մի քանի օր անց Հայաստանի վարչապետը Դիլիջանում հյուրընկալեց Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլուն, որը դրանից երկու օր անց ինքն էր արդեն Կատարում՝ միջազգային ֆորումի մասնակցության առիթով: Իհարկե Հայաստանի ու Վրաստանի վարչապետները հանդիպում են ամենևին ոչ առաջին անգամ և հայ-վրացական օրակարգն ու հուզող հարցերի շրջանակը հագեցած է «առանց» կատարյան ուղղության էլ, սակայն կատարյան ուղղության վրա հայ-վրացական «սլաքների ճշգրտման»  հանգամանքը իրապես կարող է ունենալ լայն նշանակություն այն ակտիվ դիվանագիտական պտույտների պարագայում, որ տեղի են ունենում վերջին ամիսներին մեր ռեգիոնում և այդ թվում վերջին օրերին: Ռեգիոնալ այցով Կովկասի երեք երկրներում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնականը, հունիսի 22-ին ՌԴ արտգործնախարար Լավրովն էր ժամանել Իրան, իսկ նույն օրը տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը՝ Լավրովի Իրան այցին զուգահեռ և փաստորեն՝ Բաքու այցից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում