Ֆրանսիական դատարանը ուժի մեջ է թողել լողավազաններում բուրկինիները արգելող օրենքը: Գրենոբլի քաղխորհուրդը փորձել էր վիճարկել բուրկինի կրելու արգելքը՝ սակայն բարձրագույն դատարանը մերժել է բողոքը։ Մայիսին Գրենոբլը թույլատրեց լողավազաններում կրել ամեն տիպի լողազգեստներ, ներառյալ՝ բուրկինիներ, ինչը հանգեցրեց կառավարության հետ իրավական պայքարի:
Երբ Գրենոբլի տեղական դատարանը կասեցրեց արգելքը՝ պատճառաբանելով, որ դա լրջորեն խաթարում է հանրային ծառայությունների մատուցման անաչառության սկզբունքը, վեճը հասավ Ֆրանսիայի Պետական խորհուրդ՝ ամենաբարձր վարչական դատարան, որտեղ կարող են վիճարկվել գործադիր որոշումները:
Հիմնականում մահմեդական կանայք են կրում բուրկինի, քանի որ իսլամը պահանջում է ծածկել կնոջ մարմինը: Արդյունքում, Պետխորհուրդը ուժի մեջ է թողել հանրային լողավազաններում բուրկինի լողազգեստներ կրելու արգելքը՝ մերժելով Գրենոբլի բողոքը։