Նյու Ջերսիում բնակվող, ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ Նորայր Մկրտչյանն այս օրերին գտնվում է Հայաստանում՝ ՌԱԿ հիմնադրաման 100-ամյակը նշելու կապակցությամբ:
Նրա փոխանցմամբ՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված մայրաքաղաքում նախատեսված են տարբեր միջոցառումներ․ «2021-ին պետք է տեղի ունենար ՌԱԿ-ի 100-ամյակը, բայց հետաձգման գլխավոր պատճառը համավարակն ու 44-օրյա պատերազմն էին: ՌԱԿ 100-ամյակը Լիբանանում ևս նշեցինք, բայց մեր ակնկալածը չէր»:
Մկրտչյանի խոսքով՝ ՌԱԿ-ը պետականամետ կուսակցություն է, անկախ նրանից ով է իշխանության․ «Մենք մեզ իրավունք չենք վերապահում թելադրել իշխանություններին: Սա ժողովրդի ընտրած իշխանությունն է և Սփյուռքից թելադրելու իրավունք չունենք: Մենք ժողովրդի ընտրության հետ ենք»: