Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Զախարովայի արձագանքը. Հայաստանը պետք է պատրաստ լինի «վատթարին»

«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»: Մեջբերումը ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի արձագանքն է, որ նա տալիս է ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կարեն Դոնֆրիդի հայաստանյան հայտարարության առնչությամբ: Իսկ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, այդ թվում Ռուսաստանի հետ գործակցությամբ: Դեռևս ապրիլին էր ՌԴ արտգործնախարար Լավրովը Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել, թե ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահները հրաժարվում են Մինսկի խմբի համանախագահության եռյակի շրջանակում աշխատանքից: Մոտ երեք ամիս անց ԱՄՆ-ը տալիս է հակառակ ազդակ՝ պատրաստ են աշխատել, այդ թվում Ռուսաստանի հետ:

ՌԴ ԱԳՆ խոսնակը արձագանքում է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունից ի վեր աշխատանքը դադարեցված է և «եռյակի աշխատանքին հասցվել է անդառնալի վնաս»: Ուշադրության է արժանի «անդառնալի» ձևակերպումը: Ռուսաստանն ըստ ամենայնի մտադիր է համանախագահության ձևաչափի վերականգնման համար սահմանել բարձր գի՞ն, դրա՞ համար է Զախարովան ծանրացնում ԱՄՆ քայլն ու դրա հետևանքը որակում «անդառնալի»: Թե՞ Մոսկվան պարզապես չի հավատում ԱՄՆ պատրաստակամությանը և համարում, որ Նահանգները այդօրինակ հայտարարություն է անում ՌԴ հետ աշխատող սուբյեկտներին ապակողմնորոշելու և նրանց մոտ Ռուսաստանի հանդեպ կասկած առաջացնելու համար, այն մտայնությամբ, որ Ռուսաստանը այդուհանդերձ ստվերային կապի մեջ է Վաշինգտոնի հետ: Օրինակ, ինչպես դիտարկեցի ժամեր առաջ մեկնաբանություն-անդրադարձի մեջ՝ Լավրովի Թեհրան կատարած այցի կապակցությամբ, Վաշինգտոնը կարող է Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ հայտարարությունը բաց թողնել ռուս-իրանական բանակցության վրա ազդելու համար: Կասկած չկա, որ Թեհրանը շատ ուշադիր է եղել համանախագահության ձևաչափի և ՌԴ հետ գործակցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությանը: Նույնը կարող էր լինել Թուրքիայի, և ընդհանրապես ՌԴ հետ այս շրջանում աշխատող բոլոր այն սուբյեկտների մոտ, որոնց Մոսկվան դիտարկում է ուկրաինական հարցում ԱՄՆ հետ կամ Արևմուտքի հետ մեծ դիմակայության գործում իր կենսունակության աղբյուր:

Մեզ բնականաբար հետաքրքրում է այն, թե գործնական մակարդակում որքան է համանախագահության ձևաչափում թեկուզ նվազագույն աշխատանքի վերականգնման հավանականությունը: Իհարկե այն, որ պարբերաբար շեշտվում է համանախագահության ձևաչափի հանգամանքը և կողմերից որևէ մեկը հրապարակավ չի հայտաարարում դրա մահվան կամ դրանից հրաժարվելու մասին, սա արդեն իսկ լավ է: Բայց, դա այսպես ասած «մխիթարական» լավ է, իսկ Հայաստանին ու Արցախին հետաքրքիր է բնականաբար գործնական նշանակության լավը, դրականը: Այստեղ ահա հարցերը դեռ բաց են անգամ ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունից հետո, և հատկապես Զախարովայի արձագանքից հետո: Մյուս կողմից, պետք է նկատել, որ ներկայիս միջազգային իրադրությունն ամենևին այնպիսին չէ, որ հնարավորություն կտա դյուրությամբ վերականգնել համանախագահության ձևաչափը: Այդ իմաստով, գուցե նույնիսկ որոշակի գործնականություն կա այն իրողության մեջ, երբ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը բաց տեքստով խոսում է եռյակ ձևաչափում ՌԴ հետ գործակցելու իր երկրի պատրաստակամության մասին:

Բնական է, որ այդ առաջարկը լինելու է առևտրի ենթակա, որի՝ մեզ համար հաջող ընթացքն ու արդյունքը երաշխավորված չէ ամենևին: Ըստ այդմ, ինչպես ասում է ռուսական ասացվածքը՝ հուսա լավին, բայց պատրաստ եղիր վատթարին: Հայաստանը պետք է հուսա և ջանք գործադրի Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի վերականգնման ուղղությամբ, բայց պատրաստ լինի տեսանելի ապագայում արցախյան հարցի ուղղությամբ աշխատանքի ընթացիկ-օպերատիվ ձևաչափերին, որոնցից երկուսը ունեն որոշակի ֆորմալություն՝ ՌԴ հովանու ներքո եռակողմ, և ԵԽ նախագահի նախաձեռնած եռակողմ քննարկումները, և իհարկե մի շարք ձևաչափեր ձևակերպված չեն դե ֆակտո, բայց անխուսափելի բխում են առկա աշխարհաքաղաքական քաոսից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում