Ուկրաինայի իշխող կուսակցության «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար, ազգությամբ վրացի Դավիթ Արախամիան անձամբ է մեկնել ԱՄՆ և Եվրոպա՝ պահանջելով Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ չտրամադրել։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցով։ «Հիմնական նախաձեռնողներից մեկն, ով հորդորում էր Եվրոպային և ԱՄՆ-ին, որ Վրաստանը չստանա թեկնածուի կարգավիճակ, Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչ պարոն Արախամիան էր: Նա գործնականում Եվրոպային վերջնագիր էր ներկայացնում, որ եթե Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ, իրենք շատ կվրդովվեն»,- ասել է Ղարիբաշվիլին։