Լվովի Լիչակովսկի շրջանային դատարանը, Ուկրաինայի գլխավոր դատախազի պահանջով, մինչև օգոստոսի 9-ը երկարաձգել է ՌԴ նախագահ Պուտինի մտերիմ ընկեր և ռուսամետ գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կալանքը, որին Ուկրաինան մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Դատարանը կալանել է նաև Մեդվեդչուկի ունեցվածքի մի մասը, մասնավորապես՝ վագոն-ռեստորանն՝ իր կահույքով և իրերով։
Ըստ տեղեկությունների՝ այն գտնվում էր Պուշչա-Վոդիցայում՝ Վիկտոր Մեդվեդչուկի պալատի տարածքում: